ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքների նախագծերի սույն փաթեթը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքների նախագծերի սույն փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Օրենքների նախագծերի սույն փաթեթի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալը:

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագիրը չի համապատասխանում դրա բովանդակությանը, քանի որ վերնագրում նշված է «լրացումներ» բառը, ինչը պետք է վկայի նախագծի շարադրանքում մի քանի լրացման առկայության մասին, սակայն դրանում պարունակվում է ընդամենը մեկ լրացում: Ըստ այդմ, առաջարկում ենք նախագծի վերնագրում «լրացումներ» բառը փոխարինել «լրացում» բառով:

2. Փաթեթում ընդգրկված երկու օրինագծերում էլ անհրաժեշտ է ճշգրտել օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետները:

Նախագծերի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Թամազյան
Վ. Էլոյան