ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎԼՐԱՑՈՒՄՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներկատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը :
Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
Օրենքի նախագծով առաջարկվել է«Վարչական իրավախախտումերի վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի` վարչական տույժ նշանակելու ժամկետներին վերաբերող 37 հոդվածում կատարել երկու լրացում, որոնց իմաստն է սահմանել մաքսային կանոններին խախտման գործերով վարչական տույժնշանակելու ընդհանուր ժամկետից տարբերվող հատուկ ժամկետ: «Վարչական իրավախախտումերի վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37 հոդվածի 1-ին մասի համաձայն «Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող եւ տեւող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում»: Օրենքի նախագծի 1 հոդվածով առաջարկվել է «երկու ամսվա ընթացում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի» բառերով: Փաստորեն առաջարկվել է որդեգրել օրենսգրքով նախատեսված` վարչական տույժ նշանակելու ընդհանուր ժամկետները փոփոխելու քաղաքականություն:
Այդ կապակցությամբ առաջարկվել է նաեւ օրենսգրքի 37 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով. «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով` վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելու օրվանից 3 տարվա ընթացքում»:
Վերոգրյալը հիմնավորվել է «Մաքսային օրենսգրքի» 1501 հոդվածով մաքսային մարմիններին վերապահված հետբացթողումային հսկողություն իրականացնելու գործառույթով, որի համար սահմանվել է 3 տարվա ժամկետ, որի ըթացքում, սակայն, մաքսային մարմինները չեն կարող բացահայտված զանցանքների համար կիրառել վարչական տույժ:
Նշենք, սակայն, որ անգամ քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ այն կարճելու մասին որոշում կայացվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:
Բացի այդ «Վարչական իրավախախտումերի վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 39 հոդվածի 3-րդ մասի համաձայն, վարչական իրավախախտմամբ պատճառված գույքային վնասի հատուցման հարցը լուցվում է քաղաքացիական դատավարության կարգով:
Այսպիսով մաքսային մարմինները գործող օրենսդրության շրջանակում իրավասու են սահմանված հայցային վաղեմության ժամկետներում քաղաքացիական դատավարության կարգով պահանջելու վարչական իրավախախտմամբ պատճառված գույքային վնասի հատուցում:
Վերոգրյալից ելնելով առաջարկվում է քննարկել վարչական տույժ նշանակելու ընդհանուր ժամկետներում բացառություններ ամրագրելու հիմնահարցը[1] :
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ք
.
Գեովշան
յան
Ա
.
Հարությունյան
[1] Հակառակ դեպքում նման բացառություններ անհրաժեշտ կլինի կատարելու նաեւ այն դեպքերի համար, երբ զանցանք է կատարվել, օրինակ, հարկային կամ օրենսդրության այլ ոլորտներում: