ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանի, Ռազմիկ Մարտիրոսյանի, Ռուբեն Հովսեփյանի եւ Մեխակ Մխիթարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է Հայաստանի Հանրապետության ԱԺ օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Օրենքի նախագիծը համապատասխանում է «ԱԺ կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ առկա է հետեւյալ առաջարկությունը:
Նախագծի 3 հոդվածի 92 կետում «աշխատանքի կազմակերպման կարգը» արտահայտությամբ կարծում ենք, որ ենթադրվում է «աշխատանքի տեղավորման կարգը», հակառակ դեպքում առաջարկում ենք սահմանել «աշխատանքի կազմակերպման» հասկացությունը, քանզի պարզ չէ, թե ինչ է նկատի առնվում «աշխատանքի կազմակերպման կարգի» արտահայտությամբ:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Կ. Հարությունյան
Յու. Խալաթյան