ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ»
ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ` Գուրգեն Արսենյանի, Գրիգոր Ղոնջեյանի, Մնացական Պետրոսյանի, Հռիփսիմե Ավետիսյանի, Արթուր Պետրոսյանի եւ Լեւոն Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնությանկարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Օրենքի Նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:
Ստորեւ ներկայացնում ենք Օրենքի Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.
1. Օրենքի Նախագծի 5 հոդվածի 1-ին մասի «ժ» կետը «վերահսկիչ պալատի խորհրդի նիստերին» բառերից առաջ անհրաժեշտ է լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով:
2. Օրենքի Նախագծի7 հոդվածի1-ին մասի «բ» կետը եւ 2-րդ մասը նպատակահարմար է վերախմբագրել:
Նույն հոդվածի 9-րդ մասը «ունենալ» բառից հետո առաջարկվում է լրացնել «Սահմանադրությամբ եւ» բառերով:
3. Օրենքի Նախագծի 9 հոդվածի 3-րդ մասն «առանց» բառից հետո առաջարկվում է լրացնել «սույն օրենքի» բառերով:
Նույն հոդվածի 4-րդ մասն «առանց» բառից հետո առաջարկվում է լրացնել «սույն օրենքի 99 հոդվածով սահմանված կարգով» բառերը` նկատի ունենալով, որ պատգամավորին ձերբակալելու դեքպում Ազգային ժողովի կողմից համաձայնություն տալու դրույթը ներառված է Օրենքի Նախագածի 99 հոդվածում:
4. Օրենքի Նախագծի 10 հոդվածի 4-րդ մասի «զորահավաքներից եւ հավաքներից» բառերն անհրաժեշտ է շարադրել եզակի դեմքով:
5. Օրենքի Նախագծի 12 հոդվածի 3-րդ մասի «բ» կետը «մեկ» բառից հետո լրացնել «հերթական» բառով, «նստաշրջանի» բառից հետո` «ընթացքում» բառով, իսկ «առնվազն» բառը փոխարինել «ավելի քան» բառերով, որը համահունչ է Սահմանադրության 67 հոդվածին:
6. Օրենքի Նախագծի 12 հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության «մեղադրանքը`» բառն անհրաժեշտ է փոխարինել «պատգամավորական լիազորությունների դադարմանմասին որոշման նախագիծը`» բառերով` նկատի ունենալով, որ պատգամավորին չի կարող ներկայացվել մեղադրանք` առանց Ազգային ժողովի համաձայնության:
7. Օրենքի Նախագծի 19 հոդվածի 2-րդ մասի «Ազգային ժողովի նախագահիպարտականություններն» անհրաժեշտ է փոխարինել «Ազգային ժողովի նախագահիլիազորությունները» բառերով:
8. Օրենքի Նախագծի 21 հոդվածի 7-րդ մասը հակասում է«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքին: Քանի որ, մշտական հանձնաժողովի մասնագետները, հանդիսանալով Աշխատակազմի աշխատակիցներ, աշխատանքի են ընդունվում մրցութային կարգով:
9.Օրենքի Նախագծի 30 հոդվածի 2-րդ մասի «ա)» կետի «նախագծի» բառն անհրաժեշտ է հանել:
10. Օրենքի Նախագծի 35 հոդվածի 1-ին մասն «արտահերթ» բառից առաջ լրացնել «Ազգային ժողովի» բառերով:
11. Օրենքի Նախագծի 37 հոդվածի 3-րդ մասի «թ)» կետը «վավերացման» բառից հետո առաջարկվում է լրացնել «, կասեցման կամ չեղյալ հայտարարելու» բառերով:
12. Օրենքի Նախագծի 37 հոդվածի 3-րդ մասի «ժա» կետը «հոդվածներով» բառից առաջ առաջարկվում է լրացնել «103-րդ» թվով:
Նույն մասը «նշանակումների» բառից հետո առաջարկվում է լրացնել «լիազորությունների վաղաժամկետ դադարեցման (պաշտոնանկ անելու)» բառերով:
13. Օրենքի Նախագծի 40 հոդվածի 2-րդ մասը «նախագծերն» բառից հետո առաջարկվում է լրացնել «նախաձեռնողի կողմից» բառերով:
14. Օրենքի Նախագծի 52 հոդվածի 3-րդ մասի «գ» կետի «պետության» բառն անհրաժեշտ է փոխարինել «պետական բյուջեի» բառերով: Այդ առումով վերոհիշյալ փոփոխությունը նույն տեսքով անհրաժեշտ է կատարել նաեւ Օրենքի Նախագծի 53 հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում, ինչպես նաեւ 77 հոդվածի 2-րդ մասի «գ)» կետում:
15. Անհրաժեշտ է Օրենքի Նախագծի 62 հոդվածում կամ 13-րդ գլխում ներառել նաեւ ուղերձների եւ հայտարարությունների ընդունման համար սահմանված կարգը, քանի որ, Օրենքի Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Ազգային ժողովն ընդունում է նաեւ ուղերձներ եւ հայտարարություններ»:
16. Օրենքի Նախագծի 80 հոդվածի 2-րդ մասը`«Կառավարությունը բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում ընթացիկ տարվա սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը:
Կառավարությունը կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով կամ առանց փոփոխության քվեարկության դրվի մինչեւ ընթացիկ հերթական նստաշրջանի ավարտը» անհրաժեշտ է համապատասխանեցնել Սահմանադրության 90 հոդվածին:
17. Անհրաժեշտէ քննարկելՕրենքի Նախագծի 90 հոդվածի 2-րդ մասի «դ)» կետում ամրագրված «ներքին գործերի» բառերի իմաստն ու հասկացությունը:
18. Օրենքի Նախագծի 90 հոդվածի 4-րդ մասի «7 արտահերթ ելույթի իրավունք » բառակապակցությունն անհրաժեշտ է հստակեցնել:
19. Նախագծի 93 հոդվածում առաջարկվել է ամրագրել Սահմանադրության 55 հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների դադարեցման մասին հարցի քննարկման կարգը, որը, սակայն, չի սահմանվել: Առաջարկվում է քննարկել նաեւ խաղաղություն հաստատելու մասին որոշման ընդունման կարգը սահմանելու վերաբերյալ դրույթն օրենքի նախագծւմ ներառելու հարցը:
20. Օրենքի Նախագծի 95 հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունից անհրաժեշտ է հանել «նախագահին» բառը:
21. Օրենքի Նախագծի 96 հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունը կրկնում է Օրենիք Նախագծի 95 հոդվածի 3-րդ մասի` Ազգային ժողովի նախագահի պաշտոնական հաղորդագրությամբ հանդես գալուն վերաբերողդրույթը:
22. Օրենքի Նախագծի 97 հոդվածի 1-ին մասը «դեպքերում,» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «որոնք տեւականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը,» բառերով:
23. Օրենքի Նախագծի 98 հոդվածի վերնագիրը «դադարեցման» բառից հետո նպատակահարմարէ լրացնել «պաշտոնանկ անելու» բառերով:
24. Օրենքի Նախագծի 98 հոդվածի 3-րդ մասը «83 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով» բառերից հետո առաջարկվում է լրացնել «833 -րդ, 834 -րդեւ 103-րդ հոդվածներով» բառերը:
2 5 .Օրենքի Նախագծի 99 հոդվածի վերնագիրը «պատգամավորներին» բառից հետոանհրաժեշտ է լրացնել «ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու» բառերով:
26. Օրենքի Նախագծի110 հոդվածի վերնագրում «հաստատումը» բառն անհրաժեշտ է փոխարինել «սահմանումը» բառով:
27. Օրենքի Նախագծի113 հոդվածը «գործունեությունն» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորությունների եւ գործառույթների իրականացումն» բառերով: Օրինակ` Օրենքի Նախագծի 106 հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրավոր հարցը, իսկ 107 հոդվածի 6-րդ մասի համաձայն` հարցապնդումն Աշխատակազմն ուղարկում է Կառավարություն»:
28. Օրենքի Նախագծի 114 հոդվածի 1-ին մասի «օրգանները» բառը նպատակահարմար է փոխարինել «մարմինները» բառով:
Նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասության «հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին (հավասար մասնակցությամբ), ինչպես նաեւ դրանցում չընդգրկված պատգամավորներին» արտահայտությունը համահունչ չէ Օրենքի Նախագածի 6 հոդվածի «բ)» կետին, համաձայն որի` պատգամավորը պարտավորէ ընդգրկվել մեկ մշտական հանձնաժողովում:
29. Օրենքի Նախագծում առկա են մի շարք խմբագրական բնույթի թերություններ, մասնավորապես`
Օրենքի Նախագծի 37 հոդվածի 3-րդ մասի «ժա» կետում ամրագրված է «83-834 հոդվածներով» թվագրումը, մինչդեռ` համաձայն օրենսդրական տեխնիկայի կանոնների այն պետք է լինի «83, 831 , 832 , 833 եւ 834 » համարակալումով` համապատասխանաբար նշելով նաեւ այդ հոդվածների բաղկացուցիչ մասերը:
Օրենքի Նախագծի 93 հոդվածի «8-րդ» մասն անհրաժեշտ է թվագրել որպես «5-րդ» մաս, իսկ Օրենքի Նախագծի 95 հոդվածի «ներկայացվում» բառն անհրաժեշտ է փոխարինել «ներկայացնում» բառով եւ այլն:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա. Երեմյան
Ս. Յուզբաշյան