ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ »ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է Հայաստանի Հանրապետության ԱԺ օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «ԱԺ կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

Նախագծի 1 հոդվածով առաջարկվում է հարկվող եկամուտը որոշելիս հարկ վճարողի համախառն եկամուտից նվազեցնել «պետության եւ համայնքների կարիքների համար վերցվող ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքի վերցման դիմաց վճարվող գումարները, ինչպես նաեւ պետության եւ համայնքների կարիքների համար վերցվող անշարժ գույքում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարվող գումարները»:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում նման լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության որոշման հիման վրա «Երեւան քաղաքի օտարման գոտիներում ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց տրվող փոխհատուցման գումարներից … եկամտահարկպահելու փաստի» առկայությամբ:

Մեր կարծիքով, Նախագծով առաջարկվող լրացման մեջ ամրագրված «վճարվող գումարը իրենից ներկայացնում է փոխհատուցման վճար, իսկ«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «բ» կետի համաձայն` համախառն եկամտից նվազեցվում են նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում փոխհատուցման վճարները: Այդ առումով, կարծում ենք, առաջարկվող լրացման անհրաժեշտությունը վերանայման կարիք ունի:

Միաժամանակ, Նախագծի 1-ին հոդվածն առավել պարզ ու հստակ շարադրման, իսկ «վերցվող» եւ «վերցված» բառերը` խմբագրման կարիք ունեն:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Գ. Կիրակոսյան
Վ. Էլոյան