ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկություններն ու դիտողությունները:
1. Օրենքի նախագծի 5 հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 51 րդ եւ 7-րդ կետերը: Վերը նշված 7-րդ կետով սահմանված է, որ «Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը, բացառությամբ ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին եւ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանների, մեկ աստիճանով իջեցվում է դատական կարգով` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնակատար անձի միջնորդությամբ»:
Միաժամանակ օրենքի նախագծի 19 հոդվածով լրացումներ են նախատեսվում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասում: Մասնավորապես առաջարկվել է որպես կարգապահական տույժի տեսակ սահմանել. «զ) քաղաքացիական ծառայության ավելի բարձր դա՟սա՟յին աս՟տիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում՝ մեկ աստի՟ճա՟նով» : Դրա հետ մեկտեղ նույն 32 հոդվածի 3-րդ մասն առաջարկվել է լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Սույն հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը քա՟ղա՟քա՟ցիա՟՟կան ծառայողի նկատմամբ կիրառում է քաղաքացիական ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշ՟տոնատար անձը»:
Նախ նշենք, որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը ներկայացնելիս, ապագա քաղաքացիական ծառայողի պաշտպանվածությունը հիմնավորվում էր նաեւ նրանով, որ դասային աստիճանի իջեցումը կարող է կատարվել միայն դատական կարգով: Այժմ առաջարկվում է հրաժարվել քաղաքացիական ծառայողի պաշտպանվածությանը վերաբերող այդ դրույթից եւ փոխանցել այդ իրավունքը դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
Բացի այդ, օրենքի նախագծի 20 հոդվածի 1-ին կետով առաջարկվել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 1-ին մասը լրացնել է նոր «գ1 » կետով. «գ1 ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» եւ «զ» կամ «դ» եւ «զ» ենթակետերով նա՟խա՟տես՟ված կար՟՟՟՟՟գա՟պահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը» : Այդ լրացումը կատարվելու դեպքում օրենքի 33 հոդվածի 1-ն մասը կստանա հետեւյալ բովանդակությունը.
«1 . Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝
ա) անձնական դիմումը.
բ) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.
գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» եւ «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերից որեւէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կիրառելը.
գ1 ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» եւ «զ» կամ «դ» եւ «զ» ենթակետերով նա՟խա՟տես՟ված կար՟՟՟՟՟գա՟պահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.
դ) սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված ժամկետային աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալը.
ե) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.
զ) հաստիքների կրճատումը.
է) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը.
ը) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.
թ) քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.
ժ) սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.
ժա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.
ժբ) ազատազրկման դատապարտվելը.
ժգ) քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը.
ժդ) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.
ժե) սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքը.
ժզ) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը.
ժէ) դատական կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.
ժը) սույն օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալը.
ժթ) համապատասխան մարմնի լուծարումը:»
Այս լրացմամբ պաշտոնի նշանակելու լիազորություն ունեցող անձին հնարավորություն է տրվում մեկ տարվա ընթացքում խիստ նկատողություն եւ որպես կարգապահական տույժ դասային աստիճանի իջեցում նշանակելու դեպքում քաղաքացիական ծառայողին ազատել աշխատանքից:
Բացի այդ, ոչ դասային աստիճանի իջեցման եւ ոչ էլ աշխատանքից ազատելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը չունի իր որոշումը հիմնավորելու պարտավորություն:
Առաջարկվում է մեկ անգամ եւս քննարկել առաջարկված փոփոխությունները:
2. Օրենքի նախագծի 8 հոդվածով առաջարկվել է հանել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 11-րդ մասի 8-րդ պարբերությամբ նախատեսված նոր կամ կրկնակի մրցույթ անցկացնելու ժամկետը: Առաջարկում ենք այս դրույթը թողնել անփոփոխ, քանի որ օրենքով ժամկետ չսահմանելը կարող է հանգեցնել նոր կամ կրկնակի մրցույթի անցկացման անհարկի ձգձգումների:
3. Օրենքի նախագծի 13 հոդվածով առաջարկվել է հանել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի 12-րդ մասով սահմանված` քվեարկության արդյունքում քվերկությանը մասնակցած ատեստավորման հանձնաժողովի անդամների կեսից ավելիի ձայները չհավաքած որոշումներին վերաբերող դրույթը: Ստացվում է, որ այս դեպքում որոշումը համարվում է չընդունված: Հարց է ծագում, թե ինչ պետք է անել որոշումը չընդունելու դեպքում:
4. Օրենքի նախագծի 14 հոդվածով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածը ներկայացվում է նոր խմբագրությամբ, որի 8-րդ մասով առաջարկվել է սահմանել, որ գործուղման դեպքում քաղաքացիական ծառայողի վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ: Դա սուբյեկտիվ մոտեցում է: Օրինակ` ինչով պետք է առաջնորդվի պաշտոնատար անձը (մարմինը) քաղաքացիական ծառայողի վարձատրությունը պահպանելու կամ չպահպանելու հարցում: Առաջարկում ենք քննարկել գործուղման ժամանակ քաղաքացիական ծառայողի վարձատրության պահպանման կամ չպահպանման հստակ կարգ սահմանելու անհրաժեշտության խնդիրը:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող`
Մ. Հակոբյան