ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հ այաստանի Հ անրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձա քնն ության է ենթարկվել Հ այաստանի Հ անրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (Կ-833-30.03.2006-ՊԻ-010/0 փաստաթղթային կոդով) յ սուհետ` Նախագիծ):

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունները:

Նախագծի 1 հոդվածի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75 հոդվածում «հանցանք կատարելու» բառերը (իրենց համապատասխան հոլովաձեւերով) փոխարինել «հանցանքը ավարտված համարելու» բառերով:

Նախագծով ներկայացված փոփոխությունն ընդունվելու արդյունքում, մեր կարծիքով, բաց կմնա օրենքով հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձի համար վաղեմության ժամկետը կիրառելու (հաշվելու) հարցը ստորեւ ներկայացված հանգամանքների պատճառաբանությամբ:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով հետապնդվում են հասարակական հարաբերությունների համար վտանգ ներկայացնող ոչ միայն ավարտված, այսինքն` լրիվ իրականացված հանցագործությունները, այլեւ այն դիտավորյալ արարքները, որոնք արտահայտվում են հանցագործության հետագա կատարման համար պայմաններ ստեղծելու մեջ (հանցագործության նախապատրաստություն), ինչպես նաեւ ուղղված են անմիջականորեն հանցագործության կատարմանը, բայց դրա ավարտին չեն հանգեցրել հանցավորի կամքից անկախ հանգամանքների ուժով (հանցափորձ):

Քրեաիրավական գիտության մեջ ընդունված է տարբերակել հանցագործության կատարման կամ հանցավոր գործունեության զարգացման փուլեր, որը նաեւ իր արատացոլումն է գտել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-35 հոդվածներում:

Փուլեր ասելով հասկացվում են այն դիտավորյալ հանցագործության նախապատրաստության եւ իրականացման հատվածները, որոնք միմյանցից տարբերվում են կատարված գործողությունների բնույթով եւ հանցավոր գործունեության դադարեցման պահով կամ հանցավոր մտադրության իրականացման աստիճանով [1] :

Ելնելով վերոգրյալից, դիտավորյալ հանցագործությունները բաժանվում են երեք փուլերի` հանցագործության նախապատրաստություն, հանցափորձ եւ ավարտված հանցագործություն [2] :

ՀՀ քրեական օրենսգրքի 33 հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ավարտված հանցագործություն է համարվում այն արարքը, որը պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:

Նշված հոդվածից ակնհայտ է դառնում, որ հանցագործության ավարտման պահը կախված է հանցակազմի օրենսդրական կառուցվածքից:

Քրեական իրավունքի գիտության մեջ հայտնի են հանցակազմի հետեւյալ տեսակները` նյութական, ձեւական եւ հատված հանցակազմեր, որոնցով պայմանավորված է հանցագործությունն ավարտված համարելու պահը:

Այսպես, նյութական են համարվում այն հանցակազմերը, որոնք ավարտված են համարվում միայն վտանգավոր հետեւանքի առկայության դեպքում (օրինակ` գողության, սպանության եւ այլն): Իսկ եթե հետեւանքը հանցագործի կամքից անկախ վրա չի հասնում, ապա հանցագործությունն ավարտված չի համարվում եւ կարող է որակվել որպես հանցագործության նախապատրաստություն կամ փորձ:

Այսպիսով, հանցագործությունը կարող է ավարտված համարվել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ նախապայմանների, քրեական օրենսգրքի հոդվածին համապատասխան հանցագործության օբյեկտին պատճառված վնասի առկայության դեպքում: Նշված հատկանիշներից որեւէ մեկի բացակայության դեպքում հանցագործությունն ավարտված համարվել չի կարող, եւ ինչպես վերը նշեցինք, այն կարող է որակվել որպես հանցագործության նախապատրաստություն կամ հանացափորձ, որն իր ձեւակերպումն է գտել ՀՀ քրեական օրենսգրքի 33 հոդվածի 3-րդ մասում, որի համաձայն. «Հանցագործության նախապատրաստության եւ հանցափորձի համար պատասխանատվությունը վրա է հասնում սույն օրենսգրքի հատուկ մասի նույն հոդվածով, ինչ ավարտված հանցագործության համար` հղում կատարելով սույն օրենսգրքի 34-րդ կամ 35-րդ հոդվածին»:

Վերը շարադրվածից բխում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն եւ պատիժ ինչպես ավարտված հանցագործության, այնպես էլ հանցագործության նախապատրաստման եւ հանցափորձի համար, իսկ ինչպես սույն եզրակացության սկզբում նշել էինք, Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում մեր կողմից նշված արարքների (հանցափորձի եւ հանցագործության նախապատրաստության) համար չի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 75 հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները:

Եզրակացությունը կազմելիս մեր կողմից ուսումնասիրվել են նաեւ Ուկրաինայի, Իսպանիայի, Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքերի այն հոդվածները, որոնք կարգավորում են Նախագծով ներկայացված քրեաիրավական հարաբերությունները [3] :

Ամփոփելով եզրակացությունը, գտնում ենք, որ Նախագծով ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքի 75 հոդվածով առաջարկվող փոփոխությամբ անհրաժեշտ է առանձին մասով ամրագրել դրույթ հանցափորձի եւ հանցագործության նախապատրաստման համար վաղեմության ժամկետ նախատեսելու մասին, հակառակ պարագայում ներկայացված փոփոխությունը կհանգեցնի քրեական օրենսգրքի նորմերի բախման:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Հ. Իսրաելյան



[1] Տե՛ս Մ. Վ. Գրիգորյան, «Քրեական իրավունք», (ընդհանուր մաս), էջ` 380, ինչպես նաեւ

В.М. Лебедев, Комментарий к уголовному кодексу РФ, 2005г. ст. 84—85.

[2] Հանցագործության նախապատրաստությունը, որպես հանցավոր գոծունեության փուլ, հանցագործության հետագա կատարման համար պայմանների ստեղծումն է:

Հանցափորձն արտահայտվում է այնպիսի գործողություններում, որոնք անմիջականորեն ուղղված են հանցագործության կատարմանը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել հանցագործի կամքից անկախ հանգամանքների պատճառով:

Ավարտված հանցագործությունն առկա է այն ժամանակ, երբ անձի կողմից կատարված գործողությունները քրեական օրենքով նախատեսված կոնկրետ հանցակազմի հատկանիշներ են պարունակում, այսինքն` քրեական օրենսգրքի հատուկ մասում ամրագրված են կոնկրետ այնպիսի հանցակազմեր, որոնք ձեւակերպված են իբրեւ ավարտված հանցակազմեր:

[3] Տես` Ուկրաինայի քրեական օրենսգրքի 49 հոդված,

Իսպանիայի քրեական օրենսգրքի 139 հոդված,

Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 78 հոդված: