ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, Հովհաննես Մարգարյանի, Վիկտոր Դալլաքյանի, Արմեն Դանիելյանի, Ալեքսան Կարապետյանի, Ոստանիկ Մարուխյանի, Սամվել Նիկոյանի եւ Հրանուշ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) (Պ-848-14.04.2006-ՊԻ-010/0 փաստաթղթային կոդով) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Նախագծի վերաբերյալ Վարչության եզրակացությունը:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
2. Հայտնում ենք, որ սույն թվականի փետրվարի 2-ին շրջանառության մեջ դրված նույնաբովանդակ Նախագծի վերաբերյալ (Պ-813-27.02.2006-ՊԻ-010/0 փաստաթղթային կոդով) Վարչությունը 2006 թվականի մարտի 13-ին ներկայացրել է թիվ 38 եզրակացությունը (եզրակացությունը կցվում է):
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա. Երեմյան
Ս. Յուզբաշյան