ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հ այաստանի Հ անրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է Հ այաստանի Հ անրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այ ս ուհետ` Նախագիծ) (Կ-852-18.04.2006-ՊԻ-010/0 փաստաթղթային կոդով) եւ ստորեւ ներկայացվում է Նախագծի վերաբերյալ Վարչության եզրակացությունը:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
Հայտնում ենք, որ սույն թվական փետրվարի 17-ին պաշտոնական շրջանառության մեջ է դրվել նույնաբովանդակ օրենքի նախագիծ, որի վերաբերյալ Վարչությունը ներկայացրել է եզրակացություն` հետեւյալ դիտողություններ ով :
Նախագծի 4 հոդվածով առաջարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 205 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի նշված հոդվածի 2-րդ մասի սանկցիայով որպես պատիժ նախատեսվել է ազատազրկում 3-ից մինչեւ 6 տարի ժամկետով: Այդ հիմքով հանցագործությունը դասվելու է ծանր հանցագործությունների շարքին Օրենսգրքի 19 հոդվածի 4-րդ մասի համաձայն:
Մեր կարծիքով քննարկման է արժանի այդ տեսակի հանցագործությունը ծանր հանցագործությունների շարքին դասելու հանգամանքը, հաշվի առնելով հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը եւ դրանից բխող քրեա-իրավական հետեւանքները (պատժից ազատելը, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը, ՀՀ քրեական օրենսգրքի 76, 77 հոդվածներ):
Եթե Նախագծով առաջարկվող հոդվածի սանկցիանները համադրության մեջ դնենք նույնատիպ հանցագործություններ սահմանող հոդվածների սանկցիաների հետ, (օրինակ` Օրենսգրքի 194 հոդված), ապա երեւան կգա նախատեսվող պատժի անհամաչափություն:
Բացի այդ, քննարկման է արժանի քննարկվող հանցանքի տեսակի փոփոխությունը հետխորհրդային երկրների միասնական տնտեսական տարածքում միատեսակ քրեա-իրավական քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից:
Որպես այլընտրանքային տարբերակ, քննարկման է արժանի նաեւ Նախագծով առաջարկվող հոդվածը առանձին հոդվածներով կամ` հոդվածի տարբեր մասերով ըստ հանցագործության սուբյեկտների տրոհելու հարցը` (ներառելով ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածում որպես սուբյեկտներ բացառապես իրավաբանական անձանց պաշտոնատար անձանց կամ անհատ ձեռներեցներին) հաշվի առնելով վերջիններիս կողմից կատարվող քրեորեն հետապնդելի արարքի բնույթը եւ հանրության համար վտանգավորությանաստիճանը:
Կարծում ենք, որ անհրաժեշտ է քննարկել նաեւ Նախագծով առաջարկվող հիշյալ հոդվածում որպես հանցագործության էական հատկանիշ «չարամտորեն» խուսափելու հանգամանքը ներառելու հարցը, ինչպես դա նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 206 հոդվածում:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող`
Հ. Իսրաելյան