ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
2005 թ. հոկտեմբերի 5-ի գրությանն ի լրումն ներկայացված
«Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մնացական Պետրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) (փաստաթղթային կոդ` Պ-710-05.10.2005,28.04.2006-ՖՎ-010/0) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Նախագծի վերաբերյալ Վարչության եզրակացությունը:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի. «Հարկի դրույքաչափի փոփոխությունը, հարկի սահմանումը կամ վերացումը կատարվում է միայն ֆինանսական տարվա սկզբից », ուստի, առաջարկում ենք Նախագիծն ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2007 թվականի հունվարի 1-ը:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Գ. Կիրակոսյան
Ա. Հարությունյան