ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն
կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ
կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-875-12.05.2006-ՊԻ-010/0)
ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
2. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.
2.1. Օրենքի նախագծի 5-րդ հոդվածով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը ներկայացվում էնոր խմբագրությամբ, որից հանվել է պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման երկու հիմք: Առաջինը վերաբերվում է գործող օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված սահմանափակմանը, ըստ որի բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից պաշտպանը այլ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի: Մինչդեռ, աշխարհի շատ երկրներում պաշտպան դառնալու համար հիմնական արգելքներից է նախկինում քաղաքական գործիչ լինելը [1] : Երկրորդ` այդ փոփոխությամբ որպես արգելք այլեւս չի դիտվում առողջական վիճակի պատճառով ոչ պակաս, քան 6 ամիս անընդմեջ իր լիազորությունների չկատարելը: Նշենք նաեւ, որ նախագծով վերացվում է պաշտպանի տեղակալի ինստիտուտը: Հարց է ծագում, թե երկարաժամկետ բացակայության դեպքում, ո՞վ պետք է զբաղվի քաղաքացիների խախտված իրավունքների հարցերով: Ուստի առաջարկում ենք քննարկել վերոգրյալը վերախմբագրված հոդվածում ներառելու հարցը:
2.2. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված է « Պաշտպանը կարող է չքննարկել անանուն բողոքները եւ այն բողոքները, որոնք իր կարծիքով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մաuին չեն վկայում կամ պահանջ չեն ներկայացնում » : Ներկայացված օրենքի նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվում է վերախմբագրել այն հետեւյալ բովանդակությամբ. «Պաշտպանը կարող է չքննարկել անանուն բողոքները եւ այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների եւ ազատությունների խախտման մասին, ինչպես նաեւ այն բողոքները, որոնք իր կարծիքով մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին չեն վկայում կամ պահանջ չեն ներկայացնում»:Հնարավոր է, որ դիմողը իր իրավունքների խախտման մասին իմացել է, երկար ժամանակ դիմել է տարբեր ատյաններ, որը տեւել է մեկ տարուց ավելի, եւ միայն դրանից հետո է դիմել մարդու իրավունքների պաշտպանին: Այս դեպքում, փաստորեն, բողոքը կարող է նաեւ չքննարկվել: Մեր կարծիքով, ժամկետ սահմանելընպատակահարմար չէ, ուստի, առաջարկում ենք վերանայել վերոնշյալ փոփոխությունը:
2.3. Օրենքի նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվում է գործող օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ կետով: Նշենք, որ պետք է 6-րդ կետով լրացնել ոչ թե 15-րդ հոդվածը, այլ 15-րդ հոդվածի 1-ին մասը:
2.4. Օրենքի նախագծի 14-րդ հոդվածի առաջին «փորձագիտական խորհուրդ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «փորձագետների խորհուրդ» բառերով, քանի որ գործող օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում գործածվում են վերոնշյալ բառերը:
3. «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.
Օրենքի նախագծով առաջարկվում էօրենսգիրքը լրացնել նոր 332 1 -րդ հոդվածով, որի«գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը» եւ 3322 -րդ հոդվածով, որի «բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը» բառերը կրում են բավականին լայն իմաստ եւ հստակեցման կարիք ունեն: Միայն նշենք այն հանգամանքը, թե ով եւ ինչ կարգով պետք է որոշի գործունեության միջամտության կամ բացահայտ անհարգալից վերաբերմունքի աստիճանը, օրինակ` կոնկլյուդենտ գործողությունների դեպքում:
4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.
Ներկայացված օրենքի նախագծով գործող օրենսգիրքը առաջարկվում է լրացնել նոր 2068 -րդ հոդվածով, որի «սահմանված» բառերից առաջ անհրաժեշտ է ավելացնել «օրենքով» բառը:
5. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
6. Հարկ ենք համարում նշել նաեւ, որ«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի հոդվածները անհրաժեշտ է համարակալել: (տե ΄ ս «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդված):
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Մ. Հակոբյան