ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (փաստաթղթային կոդ` Կ-877-12.05.2006-ՖՎ,ՍԱ) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը եւ ս տորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
Օրենք ներ ի նախագծ եր ը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
«Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ( այսուհետ` Նախագիծ ) վերաբերյալ.
1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «լիազորված» բառերը փոխարինել «լիազոր» բառով:
Նույն փոփոխությունն առաջարկում ենք կատարել նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում:
2. Նախագծի 3-րդ հոդվածի վերանագրում առաջարկում ենք «պաշտպանության» բառից հետո ավելացնել «մասին» բառը:
Հոդվածի 1-ին մասում «սույն» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «ՀՀ Սահմանադրությամբ» բառերը:
3. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասն առաջարկում ենք վերաշարադրել հետեւյալ կերպ. «Բույսերի պաշտպանության միջոցները ենթակա են պարտադիր պետական գրանցման:»:
«Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող`Վ. Էլոյան