ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ
լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին » ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-884-22.05.2006-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
I. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1.1. Նախագծի 15-րդ հոդվածով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել 414.2-րդ հոդվածով: Նշված հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ունենա» բառն անհրաժեշտ է փոխարինել «ունենալ» բառով:
1.2. Նույն հոդվածի 2-րդ մասի «քննության ընդունելու» բառերն առաջարկում ենք փոխարինել «դատարանի վարույթ ընդունելու» բառերով:
1.3. Նույն հոդվածի 3-րդ մասում «Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Վճռաբեկ բողոքը դատարանի կողմից ընդունվում է վարույթ» բառերով:
II. «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
2.1. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Փոփոխվող հոդվածի 5-րդ մասում «քաղաքն է» բառերն անհրաժեշտ է փոխարինել «քաղաքում է» բառերով:
2.2. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվել է «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 2 3 -րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ : Փոփոխությունն ամբողջական դարձնելու համար առաջարկում ենք փոփոխվող հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում «վերաքննիչ» բառից հետո ավելացնել «կամ տնտեսական» բառերը:
2.3. Նախագծի 8-րդ հոդվածով օրենքի լրացվող 25.1-րդ հոդվածի 2-րդ մասը «առնվազն» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «ընդհանուր թվի» բառերով:
III. «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
3.1 Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում անհրաժեշտ է նշել այն իրավական ակտը, որով առանձնացված ստորաբաժանման ղեկավարին վերապահված են լիազորություններ:
3.2. Նախագծի 22-րդ հոդվածի «օրենսգիրքն» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքն» բառով:
IV. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Հ. Իսրաելյան