ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» եւ «Պետական տուրքի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (փաստաթղթային կոդ`
Կ-885-22-05-2006-ՍԱ,ՖՎ-010/0) վեաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը.
Օրենք ներ ի նախագծ երը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ), մեր կարծիքով, լրամշակման կարիք ունի, քանզի այն չափազանց սեղմ է: Այսպես` օրինակ, պետք է սահմանված լինեին օզոնային շերտը քայքայող նյութերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մեխանիզմները, ընդ որում եւ դրանց արտադրության, եւ ներմուծման, եւ արտահանման, եւ տարանցիկ փոխադրման սահմանափակումների եւ դրանց հետ կապված այլ հարաբերությունների նկատմամբ:
Բացի դա, Նախագծում առկա են անճշտություններ, այսպես` Նախագծի 5-րդ հոդվածում թվարկված են լիազոր պետական մարմնի իրավասությունները, որոնց շարքում չկա վերահսկողության գործառույթը, մինչդեռ 11-րդ հոդվածում վերահսկողության իրականացումը դրված է լիազոր պետական մարմնի վրա, ընդ որում, պարզ չէ, թե Հայաստանի Հանրապետության ո՞ր օրենքով է սահմանված այդ կարգը:
Նույնը վերաբերում է 12-րդ հոդվածին, որտեղ պատասխանատվության մասով նույնպես հղում է արված անորոշ «օրենքով սահմանված կարգին»:
Նախագծի 3-րդ գլուխը վերնագրված է. « ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ », իսկ 7-րդ հոդվածը` «Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակների (քվոտաների) սահմանման սկզբունքներն ու կարգը », սակայն հոդվածում խոսք չկա սկզբունքների մասին եւ պարզ չէ, թե որոնք են այդ սկզբունքները, որոնք` կարգը: Փաստորեն, Նախագծի 6-րդ հոդվածում սահմանված են արգելքներ օզոնային շերտը քայքայող նյութերի նկատմամբ, սակայն այդ առումով հսկողության ոչ մի գործառույթ նույնպես չի նախատեսված: Չկա նաեւ լիազոր պետական մարմնի ձեւավորման կարգն ու կառուցվածքը:
Կարծում ենք` վերը հիշատակված հանգամանքները հիմք են հանդիսանում Նախագծի լրամշակման համար:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Կ. Հարությունյան
Վ. Էլոյան