ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին»
ՀՀ օրենքի նախագծի (փոստաթղթային կոդ` Կ-886-29.05.2006-010/0)
վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքի նախագիծը իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
2. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի «կարգավորում է» բառն առաջարկում ենք փոխարինել «սահմանում է» բառով, քանի որ հատկապես «նկարագրությունը» չի կարող կարգավորվել:
3. Օրենքի նախագծի 3 հոդվածի 1-ին մասի «բարձրացվում է» բառն առաջարկում ենք փոխարինել «տեղադրվում է» կամ «բարձրացված է» բառերից մեկով, քանի որ այն կրում է անավարտ շարունակական բնույթ:
Նույնը վերաբերվում է նաեւ նույն հոդվածի 2-րդ մասի «պետք է բարձրացվի» բառերին:
4. Օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերի «(ծառայություններ, խորհուրդներ» բառերիցհետո առաջարկում ենք դնել ստորակետ եւ ավելացնել «հանձնաժողովներ» բառը:
Նույն հոդվածի 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության դատարանների» բառերից առաջ աոաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի եւ» բառերը:
5. Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի «մահացածի դին եւ» բառերն առաջարկում ենք հանել:
Հարկ ենք համարում նաեւ նշել, որ սույն օրենքի նախագծից դուրս են մնացել կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության դրոշի գործածման, տրանսպորտային եւ ռազմական նավերի ու օդանավերի վրա Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերման կարգը: Մեր կարծիքով, այս կարգը նույնպես պետք է սահմանվի սույն օրենքով:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Մ. Հակոբյան