ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ( փաստաթղթային կոդ` Կ-89 4 - 05 .0 6 .2006- ՖՎ -010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

Օրենքի նախագիծն իրենից ներկայացնում է Կ-298-18.05.2004-ՖՎ-010/10 օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որի վերաբերյալ վարչությունը տվել է իր2004 թվականի թիվ 80 եզրակացությունը: Վերոհիշյալ օրենքների բաղդադումից պարզ դարձավ, որ էական փոփոխություններ Նախագծում չեն արվել եւ Վարչության կողմից ներկայացված դիտողությունները հաշվի չեն առնվել:

Այդ իսկ պատճառով Վարչությունը մնում է իր նախկին դիրքորոշմանը:

Միաժամանակ ավելացնենք, որ ակնհայտ հակասություն կա Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի եւ 4-րդ հոդվածի 7-րդ մասի միջեւ: Այսպես, Նախագծի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն հայտարարագիրը հայտարարատուի գրավոր հայտարարությունն է սեփականության իրավունքով իրեն պատկանող հայտարարագրման ենթակա գույքի վերաբերյալ: Սակայն 4-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն հայտարարտուն հայտարարագրում է իրեն եւ իր խնամարկյալին սեփականության իրավունքովպատկանող գույքը եւ եկամուտները: Մինչդեռ խնամարկայալին պատկանող գույքը չի կարող համարվել խնամակալի սեփականությունը եւ հետեւաբար, չի կարող հայտարարագրվել խնամակալի կողմից:

3. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`Ա. Սարգսյան