ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական
պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում
լրացում կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ`
Պ-899-08.06.2006-ԳԿ-010/0
)
վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հրանուշ Հակոբյանի, Գալուստ Սահակյանի եւ Վլադիմիր Բադալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) եւ ստորեւ ներկայացվում է Նախագծի վերաբերյալ Վարչության եզրակացությունը:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Կ. Հարությունյան