ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ
կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-906-23.06.2006-ՖՎ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասը, ըստ որի իրենց կանոնադրական կապիտալում օտրաերկրյա ներդրողների 49%-ից ավելի մասնաբաժին ունեցող ապահովագրական կազմակերպությունները չեն կարող Հայաստանի Հանրապետությունում իրականացնել կյանքի ապահովագրություն, պարտադիր ապահովագրություն, պարտադիր պետական ապահովագրություն, ինչպես նաեւ պետական եւ տեղական կազմակերպությունների գույքային շահերի ապահովագրություն:

Նախագծին կցված հիմնավորման մեջ ասված է. « Փաստորեն այս դրույթը սահմանափակում է օտարերկրյա կապիտալի մուտքը ապահովագրության նշված բնագավառները, ինչը չի բխում հանրապետության կողմից որդեգրված ազատ շուկայական տնտեսություն ունենալու ռազմավարությունից»:

Տվյալ դեպքում դժվար է համաձայնել տվյալ փաստարկի հետ : Ը ստ էության, օտարերկրյա կապիտալի մուտք տեղի չի ունենում նշված բնագավառներում : Ն շված ոլորտներում տեղի է ունենում ապահովագրական վճարներից ստացված խոշոր դիվիդենտների արտահոսք օտարերկրյա կազմակերպություններին , քանզի նրանք կտնօրինեն մասնաբաժն ի 49%- ից ավելին:

Կ ստացվ ի , որ պետական բյուջեից հատկացված ապահովագրական վճարներից ստացված խոշոր դիվիդենտները մնում են ոչ թե Հայաստանում, այլ դառնում են օտարերկրյա կազմակերպությունների շահույթը:

3. Վերը թվարկված վերլուծության արդյունքներից ելնելով, ավելորդ չի լինի նշել, որ բացառված չէ նաեւ այն օտարերկրյա բանկերի սննկացումը, որտեղ կշրջանառվեն հայկական ապահովագրական վճարները: Նման պարագայում Հայաստանում ապահովագրվողներն ապահովագրված չեն այդ գումարների կորստից:

Վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ ներկայացված առաջարկն ընդունելու դեպքում ինչպես ՀՀ պետական բյուջեն, այնպես էլ մասնավոր ընկերությունները կկրեն խոշոր կորուստներ եւ անհրաժեշտության դեպքում պատասխանատվություն իրականացնելը կդառնա գրեթե անհնարին:

4. Բացի վերը նշվածից, անհրաժեշտ է հաշվի առնել, որ նման փոփոխության արդյունքում տեղական ապահովագրական կազմակերպությունները դառնում են անմրցունակ:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Գալստյան
Կ. Հարությունյան