ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-917-10.07.2006-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներինեւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը լրացնել նոր 221 հոդվածով, որի առանձին կետերով նախատեսվում են սահմանային շերտ մուտք գործած անձանց որոշակի գործողությունների սահմանափակումներ: Առաջարկում ենք հոդվածի ա) կետում նախատեսված արգելվող արարքի համար նախատեսել վարչական պատասխանատվություն սահմանող նորմեր` հաշվի առնելով կատարված խախտումի (արարքի) բնույթը եւ հանրության համար վտանգավորության աստիճանը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող ներ `

Հ. Իսրաելյան

Ս.Յուզբաշյան