ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ( փաստաթղթային կոդ `Կ-92 5 - 19 .07.2006-ՖՎ-010/0) վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ներ ի նախագծ երի փաթեթը եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Օրենքների փաթեթում ընդգրկված նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:
2. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ( այսուհետ` Նախագիծ ) վերաբերյալ.
2.1. Նախագծի 2-րդ հոդվածի «Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2006թ. հուլիսի 1-ից» դրույթն առաջարկում ենք վերանայել:
Նույնը վերաբերում է օրենքների փաթեթում ընդգրկված մյուս օրենքների նախագծերի օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթներին:
3. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ( այսուհետ` Նախագիծ ) վերաբերյալ.
3.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունը պարունակում է դրույթ, որը մեր կարծիքով, հակասում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածին, 521-րդ հոդվածի 1-ին մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին:
Նախագծի հեղինակ(ներ)ը կրկին փորձում են հարկային օրենսդրության մեջ ներմուծել այնպիսի իրավական նորմեր, որոնք ըստ կարգավորման առարկայի բնույթի գտնվում են քաղաքացիական իրավունքի կարգավորման ոլորտում եւ փաստորեն փորձ է արվում օրինականացնել պետության կողմից չգրանցված ձեռնարկատիրական գործունեությունը` անտեսելով ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքի 26-րդ հոդվածը, որը հստակ սահմանում է, որ քաղաքացին իրավունք ունի առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ` որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու պահից : Բացի դրանից,համաձայն Նախագծի 1-ին հոդվածի. « անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարումը համարվում է ապրանքի մատակարարում », դա այն դեպքում, երբ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի521-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:»: Սահմանումից հետեւում է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող մատակարար-վաճառողն իր արտադրած կամ գնած ապրանքը պայմանավորված ժամկետում (ժամկետներում) պարտավորվում է հանձնել գնորդին, որը ապրանքը ձեռք է բերում միմիայն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար[1] :
Մինչդեռ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ապօրինի գործունեություն է համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը եւ նախատեսում է տուգանքի նշանակում` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով եւ մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում նշված տուգանքի կրկնապատիկի չափով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169 հոդվածի համաձայն` առանց պետական գրանցման ձեռնակատիրական գործունեությամբ զբաղվելը որակվում է որպես վարչական իրավախախտում (զանցանք) եւ նախատեսվում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:
3.2 Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում ենք, որ Նախագիծի քննարկվող դրույթը վիճահարույց է եւ առաջարկում ենք Նախագծի հեղինակ(ներ)ին այն քննարկել վերոբերված նկատառումների շրջանակներում:
4. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ.
4.1 «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն առաջարկում ենք քննարկել վերը շարադրվածի համատեքստում եւ հաշվի առնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Վ.Էլոյան
Գ.Սաֆարյան
Ժ.Աբրահամյան
[1] Տես` ,Гражданское правоե Учебник. Под. ред. А.П.Сергеева и Ю.К.Толстого. Т. 2. Изд. ПРОСПЕКТ. М., 1999г. Ст. 52.