ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎԼՐԱՑՈՒՄԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆԿՈԴ`Կ-927-24.07.2006-ՖՎ-010/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գուրգեն Արսենյանի եւ Հռիփսիմե Ավետիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ` Նախագիծ ) եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. « Հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ հայտարարագիրը չներկայացնելու հետեւանքով չհայտարարագրված եկամտի  10 տոկոսի չափով»:

Մինչդեռ ներկայացված օրենքի Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերովառաջարկվել է սահմանել հետեւյալը.

« Հայտարագիրը հարկային տեսչության մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը՝ առաջացնում է նախազգուշացում՝ նոր ժամկետի նշումով: Հայտարագիրը նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում չներկայացնելը    առաջացնում է տուգանքի նշանակում՝  սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով»:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել հնարավոր իրավական բախումը, որը կարող է ծագել «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածի 1-ին մասի եւ օրենքի Նախագծի 2-րդ հոդվածի միջեւ:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`

Ք. Գեովշանյան