ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի
(փաստաթղթային կոդ` Կ- 947 - 13 .0 9 .2006-ՖՎ-010/0) վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձաքննության են ենթարկվել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Ստորեւ ներկայացնում ենք օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

Նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ( այսուհետ` Նախագիծ ) վերաբերյալ

1. Նախագծի 4-րդ հոդվածի «տրանսպորտային աշխատանք» մասում «բեռի /ուղեւորների» բառերն առաջարկում ենք փոխարինել «ուղեւրորների, ուղեբեռների, բեռների» բառերով:

Նույն հոդվածի «ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտ» մասում «ցանկացած քաղաքացու  կամ իրավաբանական անձի պահանջով եւ փոխադրման պայմանագրով.» բառերն առաջարկում ենք փոխարինել «ցանկացած անձի պահանջով` համաձայն փոխադրման պայմանագրի.» բառերով:

«Ավտոմոբիլային միջոց» մասում առաջարկում ենք «ուղեւորներ» բառից հետո դնել ստորակետ եւ լրացնել «ուղեբեռներ» բառը:

Նույն հոդվածի «ավտոկայան» մասում առաջարկում ենք «հրապարակ» բառից հետո ավելացնել «ուղեբեռների» բառը:

«Մարդատար-տաքսի ավտոմոբիլ» մասում «սպասարկման ծառայությունների մատուցում.» բառերն առաջարկում ենք փոխարինել «ուղեւորների, ուղեբեռների փոխադրում» բառերով:

Նույն հոդվածում առաջարկվում է հստակեցնել «ավտոկայան» հասկացությունը:

2. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրը չի համապատասխանում հոդվածի բովանդակությանը, առաջարկում ենք համապատասխանեցնել:

3. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «փոխադրումներ» բառն առաջարկում ենք փոխարինել «փոխադրումներ իրականացնող կազմակերպությունները եւ անհատձեռնարկատերերը» բառերը:

4. Նախագծի 9-րդ հոդվածի «գ» կետում «օրենսդրական ակտերով սահմնվող կարգով» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

5. Նախագծի 11-րդ հոդվածի «աճ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «կամ նվազում» բառը:

6. Նախագծի 17-րդ հոդվածի վերնագրում «հիմնադրույթները» բառն առաջարկում ենք փոխարինել «պայմանները» բառով:

Նույն հոդվածի 1-ին մասում «կազմակերպություններին» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «վճարովի» բառը:

17-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետում «տեղեկատվությունով» բառն առաջարկում ենք փոխարինել «տեղեկատվություն պարունակող ցուցանակով» բառերով:

Նույն հոդվածի 3-րդ մասում «աջակողմյան» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «եւ/կամ/» բառը:

7. Նախագծի 18-րդ հոդվածում «տաքսի» բառը եւ դրա բոլոր հոլովումներն առաջարկում ենք համապատասխանաբար փոխարինել «մարդատար-տաքսի ավտոմոբիլ» բառերով:

8. Նախագծի 19-րդ հոդվածի վերնագրում «հիմնադրույթները» բառն առաջարկում ենք փոխարինել «պայմանները» բառով:

Նույն հոդվածի 1-ին մասում ներառված «բացառի փոխադրվող բեռի կամ նյութի մթնոլորտ արտանետումը» դրույթն անհասկանալի է, քանի որ շարադրվածից պարզվում է, որ փոխադրողները բացի ուղեբեռներ եւ բեռներ տեղափոխելուց կարող են տեղափոխել որոշակի բաղադրությամբ նյութեր, որի իրավունքը չունեն, եւ որոնք կարող են արտանետվել մթնոլորտ:

Ըստ այդմ առաջարկում ենք նշված դրույթը հստակեցնել` տարընթերցումից խուսափելու նպատակով:

9. Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասում «փչացմանը» բառն առաջարկում ենք փոխարինել «վնասմաը» բառով:

Նախագծի առանձին հոդվածների վերաբերյալ կան խնդրահարույց դրույթներ, որոնք կարող են քննարկվել աշխատանքային կարգով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

Նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Կ.Հարությունյան

Գ. Կիրակոսյան

Վ. Էլոյան