Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«
Առեւտրային արբիտրաժի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»,
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին », «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,
«Գյուղատնտեսական վարկային ակումբների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ օրենքների նախագծերիփաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-953-22.09.2006-ՊԻ-010/0) վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված` վերեւ նշված Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. « Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
« Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի նախագիծը համապատասխանում է առեւտրային արբիտրաժին վերաբերող միջազգային ստանդարտ հանդիսացող ՅՈՒՆՍԻՏՐԱԼԻ արբիտրաժային կանոններին: Շուրջ 50 պետությոններ օգտագործել են այդ կանոնները` արբիտրաժաին իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով:
Սույն եզրակացությունում առանձնացվել եւ խմբավորվել են այն առանձնահատկությունները, որոնք, մեր կարծիքով կարող են լինել լրացուցիչ քննարկման եւ կարգավորման առարկա:
2.1 Ապացույցների վերաբերյալ
Նախագծի19-րդ հոդվածի 2-րդ մասումամրագրված է.
«2 .Արբիտրաժային տրիբունալին տրված լիազորությունները ներառում են ցանկացած ապացույցի թույլատրելիության, վերաբերելիության, էականության եւ նշանակալիության որոշման լիազորությունը:»:
Այս կապակցությամբ առաջարկվում է մանրամասնել այն դեպքերը, երբ ապացույցները կարող են հանվել կամ դրանք ներկայացնելու միջնորդությունը կարող է մերժվել: Այդ հիմքերին կարող են դասվել, օրինակ`
ա) ապացույցի ոչ բավարար վերաբերելիությունը եւ ոչ էական լինելը,
բ) իրավաբանական խոչընդոտները կամ արտոնությունները (շահերի բախումը, պրոֆեսիոնալ գաղտնիքի պահպանումը կամ այլն),
գ) փաստաթղթերի կորուստը կամ ոչնչացումը,
դ) առեւտրային գաղտնիքի, նոու-հաու ի , պետական գաղտնիքի պահպանումը, պետական կամ քաղաքական նշանակության այլ պատճառները, որոնք արբիտրաժային տրիբունալը կհամարի հարգելի,
ե) արդարության կամ կողմերի հավասարության նկատառումները, որոնք արբիտրաժային տրիբունալը կհամարի հարգելի:
2.2 Վկաների հարցը
Նախագծի 20 -րդ հոդվածի համաձայն.
« 1. Կողմերն իրենց հայեցողությամբ կարող են համաձայնության գալ արբիտրաժի վայրի վերաբերյալ: Այդպիսի համաձայնության բացակայության դեպքում, արբիտրաժի վայրը որոշվում է արբիտրաժային տրիբունալի կողմից` հաշվի առնելով գործի հանգամանքները` ներառյալ կողմերի համար հարմարությունը: 2. Չնայած սույն հոդվածի 1-ին մասի դրույթներին, արբիտրաժային տրիբունալը կարող է, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, նիստ գումարել ցանկացած այլ վայրում, որը հարմար է համարում, արբիտրների միջեւ խորհրդակցություն իրականացնելու, վկաներին, փորձագետներին կամ կողմերին լսելու կամ ապրանքներ, այլ գույք կամ փաստաթղթեր զննելու/ ուսումնասիրելու/ նպատակով:»:
Իսկ նույն օրենքի նախագծի 27-րդ հոդվածի համաձայն.
«1. Արբիտրաժային վարույթի ցանկացած փուլում, արբիտրաժային տրիբունալը կամ կողմը` արբիտրաժային տրիբունալի համաձայնությամբ, կարող է դիմել Հոդված 6-ով սահմանված դատարան կամ իրավասու ցանկացած այլ դատարան տվյալ անձի կողմից` արբիտրաժի մեկ կամ մեկից ավելի կողմերին կամ արբիտրաժային տրիբունալին վարույթին առնչվող ցանկացած փաստաթղթի կամ ապացույցի տրամադրումը պարտադրելու, կամ լսումներին ցանկացած անձի` որպես վկայի ներկայությունն ապահովելու կամ որեւէ այլ կերպ ապացույցներ ձեռք բերելուն օժանդակելու միջնորդությամբ: Դատարանը կարող է բավարարել այդ միջնորդությունն իր իրավասության շրջանակներում:»:
Փաստորեն սահմանված է, որ Նախագծի 6-րդ հոդվածի ուժով, օրինակ, ՀՀ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի կողմից արբիտրաժային գործի լսումներին կարող է ներգրավվել որպես վկա ցանկացած անձ: Այս կապակցությամբ ծագում են հետեւյալ հարցերը`
ա) պարտավոր է, արդյո՞ք, ներգրավված վկան ներկայանալ արբիտրաժային լսումների,
բ) պարտավոր է, արդյո՞ք, ներգրավված վկան ցուցմունք տալ արբիտրաժային լսումների ընթացքում,
գ)պարտավոր է, արդյո՞ք, ներգրավված վկան հաղորդել ճիշտ տվյալներ,
դ) պարտավոր է, արդյո՞ք, ներգրավված վկան ենթարկվել արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանված արբիտրաժային վարույթի ձեւին (հոդված 19),
ե) նախազգուշացվելու է, արդյո՞ք, ներգրավված վկան ՀՀ Քրեական օրենսգրքի 338-րդ եւ 339-րդ հոդվածներով քրեական պատասխանատվության մասին` սուտ բացատրություն, սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար: Հաշվի առնելով արբիտրաժային վարույթի առանձնահատկությունները անհրաժեշտ է քննարկել նաեւ վկաներին համեմատաբար ազատ կարգավիճակ հաղորդելու հարցը, որը կբացառեր նրանց քրեական պատասխանատվությունը,
զ) որո՞նք են վկայի ցուցմունքի(գրավոր եւ (կամ) բանավոր) պարտադիր տարրերը եւ դրանց բովանդակության պարտադիր մասերը`
- անձնական տվյալները (ներառյալ` հարաբերությունները կողմերի հետ, որակավորումը, փորձը եւ այլն),
- փաստերի նկարագրությունը,
- տեղեկատվության աղբյուրը,
- ճիշտ ցուցմունք տալու վերաբերյալ հայտարարությունը:
2.3 Փորձագետի վերաբերյալ
Նախագծի 26-րդ հոդվածի համաձայն.
«1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, արբիտրաժային տրիբունալը կարող է.
1) նշանակել մեկ կամ մի քանի փորձագետ արբիտրաժային տրիբունալի կողմից որոշված հարցերի վերաբերյալ եզրակացություն տալու համար,
2) պահանջել կողմից` փորձագետին տրամադրել գործին վերաբերող ցանկացած տեղեկություն կամ ուսումնասիրության համար ներկայացնել գործին վերաբերող փաստաթղթեր, ապրանքներ եւ այլ գույք կամ այդպիսի փաստաթղթերի, ապրանքների եւ այլ գույքի ուսումնասիրության հնարավորություն ստեղծել:
2. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, կողմերից մեկի պահանջով կամ եթե արբիտրաժային տրիբունալը դա անհրաժեշտ համարի, փորձագետը պարտավոր է իր գրավոր կամ բանավոր եզրակացությունը ներկայացնելուց հետո մասնակցել նիստին, որտեղ արբիտրաժային տրիբունալին եւ կողմերին հնարավորություն կտրվի նրան հարցեր տալ, ինչպես նաեւ կողմերը կարող են ներկայացնել փորձագետ-վկաներ` քննվող հարցերի շուրջ բացատրություններ տալու նպատակով:»:
Այս կապակցությամբ ծագում են հետեւյալ հարցերը`
ա) ինչպիսի՞ն պետք է լինի փորձագետի անկախության աստիճանը: Արդյո՞ք փորձագետը պետք է լինի բացարձակ անկախ, թե կարող է ներգրավվել նաեւ կողմերից մեկի հետ աշխատանքային կամ այլ հարաբերության մեջ գտնվող անձը: Ելնելով արբիտրաժի ընթացակարգից կարծում ենք, որ փորձագետի անկախությունը չի կարող լինել բացարձակ: Տարածվում է, արդյո՞ք, ներգրավված փորձագետի վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 338-րդ եւ 339-րդ հոդվածներում նախատեսված արարքը,
բ) որոնք են փորձագիտական եզրակացության բաղկացուցիչ մասերը,
գ) թույլատրելի է, արդյոք, փորձագետների այսպես կոչված «առերեսման» հնարավորությունը:
2.4 Խմբագրական բնույթի եւ այլ դիտողություններ
ա) Նախագիծը առաջարկվում է ենթարկել լեզվավոճական խմբագրության,
բ) Նախագծի 1-ին հոդվածի վերնագրում առաջարկվում է սկբունքները տարանջատել գործողության ոլորտից, իսկ 2-րդ հոդվածում` սահմանումները մեկնաբանման կանոններից,
գ) Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ներառված հասկացությունը բացատրվել է նույն հասկացությամբ,
դ) Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում որպես դատարան ներառվել է «դատական համակարգի մասը կազմող մարմին» հասկացությունը, ինչն առաջարկում ենք վերանայել,
ե) Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի վերջում նշված համաձայնությունը անհրաժեշտ է մանրամասնել (գրելով, օրինակ, «այդ համաձայնություն»բառակապակցությունը),
զ) Նախագծի 3-րդ հոդվածի վերնագրում եւ ամբողջ տեքստում «հաղորդակցություն» բառը առաջարկվում է փոխարինել «հաղորդագրություն» բառով: Այս հոդվածից չի հասկացվում, ներառվում է, արդյոք, էլեկտրոնային հաղորդագրությունը հոդվածում նշվածհաղորդագրության տեսակների մեջ:
է) մեր կարծիքով, Նախագծի 3-րդհոդվածի 2-րդ մասի առարկան կազմում է, ոչ թե հոդվածի դրույթի վերաբերելիությունը, այլ կիրառումը,
ը) Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է, որ « Պայմանագրում կատարված հղումը այնպիսի փաստաթղթին, որը պարունակում է արբիտրաժային վերապահում, համարվում է արբիտրաժային համաձայնություն` պայմանով, որ պայմանագիրը կնքված է գրավոր ձեւով եւ տվյալ հղումը այնպիսին է, որ նշված վերապահումը դարձնում է պայմանագրի մաս:»: Այս դրույթն առաջարկվում է լրացնել «եւ դա ակնհայտ է եղել կողմերի համար» բառերով:
թ) Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«1. Կողմերը ազատ են արբիտրաժային համաձայնությամբ սահմանելու արբիտրին ներկայացվող ցանկացած պահանջ: Ոչ ոք չի կարող իր քաղաքացիության պատճառով զրկվել արբիտր նշանակվելու իրավունքից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ: Արբիտր կարող է լինել 18 տարին լրացած ցանկացած գործունակ ֆիզիկական անձ, եթե կողմերի համաձայնությամբ ավելի բարձր տարիք նախատեսված չէ:»:
Առաջարկվում է հիշյալ դրույթի առաջին նախադասությունում օգտագործված «ցանկացած» բառը փոխարինել օբյեկտիվ չափանիշներ կրող այլ հասկացությամբ:
ժ) Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն.
«2. Արբիտրին բացարկ կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե առկա են հանգամանքներ, որոնք հիմնավոր կասկած են առաջացնում նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ կամ նա չունի կողմերի համաձայնությամբ սահմանված համապատասխան որակավորում:3. Կողմը կարող է բացարկ հայտնել իր կողմից կամ իր մասնակցությամբ նշանակված արբիտրին միայն այնպիսի հիմքերով, որոնք իրեն հայտնի են դարձել նշանակումից հետո:»:
Հարց է ծագում, կիրառելի է, արդյոք, 3-րդ մասի դրույթը 2-րդ մասում ամրագրված դրույթով կարգավորվող իրավահարաբերության նկատմամբ եւ չի ծագում, արդյոք, հակասություն:
3. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությանօրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»,
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Օտարերկրյա ներդրումներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունկատարելու մասին», «Բյուջետային համակարգի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,
«Գյուղատնտեսական վարկային ակումբների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`Ա. Երեմյան
Կ. Հարությունյան