Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-967-02.10.2006-ՊԻ-010/0) վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ` Նախագիծ ) եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը վերաբերում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուն: Այդ հոդվածով սահմանված է հետեւյալը.

«Հոդված 46. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 18-ի ՀՕ-234 օրենքը»:

Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվել է.

« Օրենքի 46-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետեւալ բովանդակությամբ նոր մասով. «Սույն օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի գործողության մեջ մտնելը չի կարող հանգեցնել հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի աշխատավարձի նվազեցման»:

Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատել, որ.

ա) Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող դրույթը վերաբերում է ոչ թե ուժի մեջ մտնելուն, այլ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի աշխատավարձի հարցի կարգավորմանը: Ուստի առաջարկվում է այդ դրույթն այլ խմբագրությամբ տեղադրել օրենքի այլ հատվածում (օրինակ` 45-րդ հոդվածում),

բ) օրենքի 45-րդ հոդվածը այժմ էլ պարունակում է 3-րդ մաս: Նոր խմբագրությամբ ընդունվելու դեպքում Նախագծի 4-րդ հոդվածով ամրագրված դրույթը կարող է հանգեցնելթյուրիմացության: Անհրաժեշտ է ավելի հստակ ձեւակերպել` հաշվի առնելով Նախագծով ներկայացված 45-րդ հոդվածի 3-րդ մասում շարադրված դրույթի բովանդակությունը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`Ա. Երեմյան