ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-980-19.10.2006 -ՊԻ-010/0) վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

I. Օրենքի նախագծերի փաթեթը համապատասխանում է«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

II. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1.Ելնելով Նախագծի 1-ին հոդվածի շարահյուսության տրամաբանությունից` առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը խմբագրել հետեւյալ կերպ. «Վկային հաղորդվում է, որ նա պարտավոր չէ ցուցմունքներ տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ»:

2. Ելնելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությունից եւ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները` առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով ներկայացված 4341 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Դատարանն իրավունք ունի պատժի կրումից խուսափող դատաարտյալի հետախուզում հայտարարել` նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ»:

III. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի 186-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 8-րդ պարբերության պահանջներից ելնելով` առաջարկում ենք փոփոխվող հոդվածի 1-ին մասի «ուղղիչ հիմնարկում» բառերից հետո դրված ստորակետը փոխարինել «կամ» շաղկապով:

2. Տարամեկնաբանությունից խուսափելու համար վերոհիշյալ հոդվածի 1-ին մասից անհրաժեշտ է հանել «հանձնելու համար» բառերը:

3. Նախագծով ներկայացված 186-րդ հոդվածի 4-րդ մասով հղում է կատարված հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն. «Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում...»: Մինչդեռ հոդվածի 3-րդ մասով «արաք» նախատեսված չէ:

Միեւնույն ժամանակ, նշված հոդվածի 4-րդ մասի նման շարադրանքը կարող է առաջացնել պատասխանատվության անհամաչափություն, այն է` պետական ծառայողների կողմից հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայով նախատեսված արարքի կատարման կրկնակիություն չի նախատեսվել:

IV. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Հ. Իսրաելյան