ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-995-03.11.2006-ՍԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել 801 հոդվածով, որով վարչական պատասխանատվություն է սահմանվում օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման որոշակի կանոնների խախտման համար: Միեւնույն ժամանակ, Նախագծի տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին»ՀՀ օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի կատարումն ապահովելու նպատակով: Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենքհիշյալ նախագծերը ներկայացնել միասնական փաթեթով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Հ. Իսրաելյան

Ս. Յուզբաշյան

Ա. Քոչարյան