ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի (փաստաթղթային կոդ`Կ-996-03.11.2006-ՊԻ-010/0) վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծությանվարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Կառավարությանկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերի փաթեթը եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունիցհիմնախնդիրներ չի առաջացնում:
2. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին » Նախագծերի վերաբերյալ առաջարկություններ չկան:
3. « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկությունները`
ա) Նախագծիվերնագրում ` «փոփոխություններ» բառից առաջ ավելացնել «լրացումներ եւ» բառերը, քանի որ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկված` 55-րդ հոդվածի նոր խմբագրությամբ տեքստի 3-րդ եւ 6-րդ մասերի վերջնամասերը լրացումներ են,
բ) Նախագծում նոր խմբագրությամբ շարադրված 55-րդ հոդվածի 4-րդ եւ5-րդ մասերի վերջում` «հանգամանքից» բառից հետո ավելացնել«, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերում նախատեսված դեպքերի» բառերը: Հարկ է նշել, որ 55-րդ հոդվածի 3-րդ մասի վերջնամասում արծարծված բացառությունը թելադրում է նոր կարգավորում եւ գույքի բռնագրավումը որպես բռնագրավման տեսակ առանձնացնում է հանցավոր ճանապարհով ստացված գույքի եւ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի բռնագրավումից: Ու թեեւ 6-րդ մասում (վերջում) հղում է կատարվում 4-րդ եւ 5-րդ մասերին, այնուամենայնիվ, մեր կարծիքով, բարեխիղճ ձեռք բերողի գույքի անձեռնամխելիությունը պետք է երաշխավորված լինի այդ գույքի բռնագրավմանը վերաբերող նորմով,
գ) Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 190 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որն ըստ էության համապատասխանում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին, բացառությամբ «փոխարկումը (կոնվերտացումը)» բառերից, որոնք առաջարկվում է փոխարինել «փոխակերպումը (կոնվերսիան)» բառերով` հիմք ընդունելով Կոնվենցիայի տերմինաբանությունը եւ այդ տերմինի իմաստը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`Ա. Երեմյան
Ս. Յուզբաշյան