ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին»
Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին » ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-1003-09.11.2006-ՖՎ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին » ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

1. « Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տեքստերում բացակայում են օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթները:

2. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր 188.1 հոդվածով, որի համաձայն. «ՀՈԴՎԱԾ 188.1. ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

«1. Առանց համապատաuխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացումը, որը կատարվել է արտարժույթի երկու հարյուր հազար դրամի փոխանակման ձեւով՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուuից երեք ամիu ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:»: Հարկ ենք համարում ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ հոդվածի դիսպոզիցիայում կոնկրետ գումար (այս դեպքում երկու հարյուր հազար դրամ) սահմանելը գործնականում կառաջացնի շատ մեծ բարդություններ հետեւյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից: Քրեական պատասխանատվություն նախատեսող նոր օրենքներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում:»:

ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն. « 1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը եւ քրեաիրավական այլ հետեւանքները որոշվում են միայն քրեական օրենքով: 2. Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է :»:

Միեւնույն ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն. «Հոդված 12. Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում

1. Արարքի հանցավորությունը եւ պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: 2. Հանցանքը կատարելու ժամանակ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը՝ անկախ հետեւանքները վրա հասնելու պահից: »:
ՀՀ քրեականօրենսգրքի մեջբերված հոդվածներից հետեւում է, որ քրեական օրենսգիրքն ունի բացառիկ գերապատվություն` հանրության համար վտանգավոր արարքների շրջանակը որոշելու հարցում, որից էլ հստակ հետեւում է նաեւ հանցանք կատարելու հետեւանքով առաջացած հետեւանքների որոշումը միայն եւ բացառապես քրեական օրենքով: Այդ հոդվածներն ամրապնդում ենհամապատասխան մարմինների ու պաշտոնատար անձանց պարտականությունը` խստիվ պահպանելու քրեական օրենքը քրեական պատասխանատվության ենթարկելիս, պատիժ նշանակելիս եւ այն ի կատար ածելիս, մյուս կողմից էլ, կարծես, պարտավորեցնում է օրենսդրին առավելագույնս ճիշտ ձեւակերպել հանցավոր վարքագծի հատկանիշները եւ դրա կատարման հետեւանքները:

Մեջբերված հոդվածներից հետեւում է նաեւ, որ քրեական օրենսգիրքը բացառում է (արգելում է) ինչպես քրեական իրավունքի ընդհանուր մասի, այնպես էլ հատուկ մասի անալոգիան, որը բխում է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից, որի համաձայն. «Մարդուն չի կարելիհանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:»:

Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք Նախագծով ներկայացված հոդվածի դիսպոզիցիան վերախմբագրել` հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի հոդվածների պահանջները:

3. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ա. Գալստյան

Հ. Իսրաելյան