ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1014-13.11.2006-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի 17-րդ եւ 22-րդ հոդվածները վերաբերում են տեսագրություններին եւ ձայնագրություններին, որոնք կարող են ընդունվել որպես ապացույց: Ուշագրավ է, որ օրենսգրքում նախատեսված չէ տեսագրությունների եւ ձայնագրությունների իրականացման այն կարգը, որը այդ ապացույցը կարող է սահմանել որպես ընդունելի եւ թույլատրելի: Դա կնպաստի գաղտնի տեսագրությունների եւ ձայնագրությունների ինստիտուտի տարածմանը քաղաքացիական դատավարության ոլորտում եւ քաղաքացիաիրավական հարաբերություններում: Առաջարկվում է եւս մեկ անգամ քննարկել այդ ինստիտուտը քաղաքացիական դատավարություն ներկրելու խնդիրը` որեւէ սահմանափակումներ չնախատեսելու պարագայում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`Ա. Երեմյան