ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, որսորդական
տնտեսության եւ որսի վարման մասին » ՀՀ օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Կ-1031-29.11.2006-ՍԱ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, որսորդական տնտեսության եւ որսի վարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծի 7-րդ հոդվածի`
գ «ա» կետի շարադրանքում անհրաժեշտ է ավելացնել «եւ տեղական ինքնակառավարման մարմիները» բառակապակցությունը, քանի որ Նախագծի 12-րդ հոդվածում թվարկված է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը համապատասխան ոլորտում:
գ «բ» կետն ավելորդ է, քանի որ համաձայն նույն հոդվածի «գ» կետի որսի եւ որսօգտագործման փոխհարաբերությունների մասնակիցներ են ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիները նույնպես հանդիսանում են ֆիզիկական անձինք, հետեւաբար, տեղի է ունենում իմաստային կրկնություն:
Միաժամանակ նշենք, որ բացի օտարերկրյա քաղաքացիներից, այդ փոխհարաբերություների մասնակից կարող են լինել նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք:
3. Նախագծի 8-րդ հոդվածի անհրաժեշտությունը, կարծում ենք, չկա, քանի որ ըստ էության, նույն միտքն արդեն իսկ արտահայտված է Նախագծի 7-րդ հոդվածում:
4. Նախագծի 9-րդ հոդվածի`
գ վերնագրում «իրավասությունները» բառն անհրաժեշտ է փոխարինել «իրավասությունը» բառով, քանի որ իրավական տեխնիկայի առումով իրավասությունը լիազորությունների ու պարտականությունների ամբողջությունն է, եւ այն հոգնակի թիվ չունի:
գ Նշենք նաեւ, որ հոդվածի վերնագրում անհրաժեշտ է ամրագրել, թե կառավարության ո՞ր իրավ
գ ասության մասին է խոսքը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Որսի կենդանիների եւ որսահանդակների պաշտպանության, պահպանության եւ կայուն օգտագործման, որսի եւ որսորդական տնտեսության վարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը»:
գ Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ Նախագծի 10-րդ, 11-րդ եւ 12-րդ հոդվածների վերնագրերին:
5. Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որսորդական տնտեսության օգտագործումը վճարովի է, սակայն 2-րդ մասի համաձայն պետության սեփականությունը հանդիսացող հողամասերում նոր ստեղծվող որսորդական տնտեսությունները խրախուսման նպատակով ազատվում են հողամասի վարձավճարից հողամասի տրամադրման պահից մինչեւ 10 տարի ժամկետով: Ընդ որում, նշված ժամկետի երկարաձգումը կատարվում է ՀՀ կառավարության կողմից 10 տարին լրանալուց հետո:
Սույն դիրքորոշումը հակասում էվերոհիշյալ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաեւ Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերությանը, համաձայն որի` այդ հողամասերը հատկացվում են վարձակալությամբ եւ կառուցապատման իրավունքով` մրցութային կարգով: Պարզ չէ, թե ի՞նչ մրցութային կարգի մասին է խոսքը, եթե մրցույթի ամենակարեւոր բաղադրիչներից մեկը` վարձավճարի չափը, չի լինելու:
6. Նախագծի 19-րդ հոդվածի «ժե» ենթակետում «քաղաքացիների, այդ թվում նաեւ օտարերկրյա քաղաքացիների» բառակապակցությունն անհրաժեշտ է փոխարինել «ֆիզիկական անձանց» բառակապակցությամբ` սույն եզրակացության 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ բերված հիմնավորմամբ:
7. Նախագծի 21-րդ հոդվածի «բ» կետում «լուծարելու» բառն անհրաժեշտ է փոխարինել «լուծելու» բառով, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն պայմանագրերը կարող են լուծվել, այլ ոչ թե լուծարվել:
8. Նախագծի 27-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել «5-ից ոչ խոշոր թակարդներ» բառակապակցության իմաստը: Արդյոք դա նշանակում է, որ 5-ից ոչ ավելի թակարդներ կարելի է դնել, թե դա թակարդի ինչ-որ չափ է, ընդ որում, եթե դա չափ է, ապա անհրաժեշտ է ամրագրել, թե ո՞ր իրավական նորմով է այն սահմանվում:
9. Նախագծի 28-րդ հոդվածի`
գ «զ» կետումանհրաժեշտ է հստակեցնել` ինչ է նշանակում «տրանսպորտային կամ մեխանիկական միջոցներով որս» հասկացությունը: Արդյոք սա վերաբերվում է որսորդական ամբողջ գործընթացին, այսինքն` նաեւ որսի վայր հասնելուն:
գ «ժա» կետում անհրաժեշտ է հստակեցնել, թե որ ցանցերի մասին է խոսքը: Քանի որ սույն Նախագիծը կարգավորում է նաեւ ձկնորսության բնագավառի հարաբերությունները, ապա անհրաժեշտ է հստակ ամրագրել, որ խոսքը չի վերաբերվում ձկնորսական ցանցերին:
10. Նախագծի 8-րդ կետի «Անցումային դրույթներ» վերանագիրն անհրժեշտ է փոխարինել «Եզրափակիչ դրույթներ» բառերով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «4. Իրավական ակտը կարող է պարունակել անցումային դրույթներ, եթե իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ եթե որոշակի ժամկետների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական նորմերից տարբերվող այլ նորմեր:»:
Մինչդեռ սույն Նախագծի վերոհիշյալ գլխում ամրագրվել է սոսկ օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը: Իսկ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի. «Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասում կարող են սահմանվել` 1) իրավական ակտն ուժի մեջ մտնելու եւ գործողության (ժամանակավոր ակտի համար) ժամկետները.»:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Ա. Սարգսյան
Յու. Խալաթյան