ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
դեկտեմբերի 2006թ.
N --------------
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
պարոն Հ ՔՈԹԱՆՅԱՆԻՆ
ԶԵԿՈՒՑԱԳԻՐ
«Ակցիզային հարկի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Կ- 1035 - 3 0.11.2006-ՖՎ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով 2006 թվականի նոյեմբերի 29 -ին թիվ 012-7664 գրությամբ ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել « Ակցիզային հարկի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 25-ի արտահերթ նիստի օրակարգում պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերի շարքում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է, ուստի վերոհիշյալ նախագծի վերաբերյալ Վարչության կողմից եզրակացություն չի կարող ներկայացվել:
Խնդրում եմ Ձեր հանձնարարությունը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ