ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծըքննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Օրենքի նախագծի վերաբերյալ առկա է հետեւյալ դիտողությունը ու առաջարկությունը.

Օրենքի նախագծի 2 հոդվածով առաջարկվում է փոփոխություն կատարել օրենսգրքի 207 հոդվածում, որով փոփոխվում են զինապարտների կողմից զինվորական հաշվառման կանոնների խախտման տուգանքների չափերը: «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում եւ 5 հոդվածի 1-ին մասում ասվում է, թե ովքեր են համարվում զինապարտ` նախազորակոչիկները (16-18 տարեկան), զորակոչիկները (18-27 տարեկան) եւ պահեստազորում հաշվառվածները:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 24 հոդվածով քաղաքացու լրիվ ծավալով գործունակությունը ծագում է տասնութ արեկան դառնալու պահից եւ միայն առանձին դեպքերում 16 տարեկանից: Այդ հիմքվ գտնում ենք, որ զինկոմիսարիատ ներկայանալու օրը շփոթելու կամ բնակության վայրի փոփախման մասին եռօրյա ժամկետում չհայտնելու դեպքում որպես պատժամիջոց նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելու դեպքում` հարյուրապատիկի չափով տուգանքն կիրառելն իրավական չէ:

Առաջարկում ենք վերանայել այդ դրույթները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`
Մ.Հակոբյան