ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1043-13.12.2006-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է լրացում կատարել «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում, իսկ Նախագծի 2-րդ հոդվածով փոփոխություն է նախատեսվում վերոհիշյալ օրենքի 2-րդ հոդվածում:
Առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածները տեղերով փոխել, առավել եւս, որ Նախագծի 3-րդ հոդվածով փոփոխություն է նախատեսված վերոնշյալ օրենքի նույն 8-րդ հոդվածում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող`Մ. Հակոբյան