ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին»
Հայաստանի Հանարպետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-1046-15.12.2006-ՖՎ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված « Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանարպետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
I. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
II. « Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանարպետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
2. Նախագծի 1-ին հոդվածում օգտագործված «1-ին կետը» բառակապակցությունն առաջարկվում է փոխարինել «1-ին մասը» բառակապակցությամբ, նկատի ունենալով, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների եւ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները կարող են բաժանվել «մասեր» կոչվող համարակալված կամ չհամարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են պարունակել կետեր կամ պարբերություններ:»: Այս նկատառումը վերաբերվում է նաեւ Նախագծի մյուս հոդվածներին:
3. Նախագծի 8-րդ հոդվածն անհրաժեշտ է լրամշակել իրավաբանական տեխնիկայի կանոնների այն հաշվառմամբ, որ կատարվող փոփոխություններն ունենան տրամաբանորեն հաջորդական լուծում:
4. Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածով սահմանված փոփոխությունը նախատեսել Նախագծի 7-րդ հոդվածից հետո, որպեսզի պահպանվի կատարվող փոփոխությունների տրամաբանական հերթականությունը:
5. Առաջարկում ենք քննարկել եւ մոդելավորել Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասի իրավանորմի գործնականում կիրառումը Կենտրոնական բանկի «գործող» նախագահի տեղակալի` Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո « Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում:
III. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն
Կատարող` Վ. Գասպարյան
Գ.Կիրակոսյան
Վ.Մխիթարյան