ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին » ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-1053-21.12.2006-ՖՎ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

I. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

II. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում եւ փոփոխություն կատարել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետում, մինչդեռ խնդրո առարկա լրացումը եւ փոփոխությունը պետք է նախատեսվեին կատարելու օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում: Նկատառումը պայմանավորված է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ եւ 6-րդ մասերի դրույթներով, համաձայն որոնց.

- «2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների եւ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները կարող են բաժանվել «մասեր» կոչվող համարակալված կամ չհամարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են պարունակել կետեր կամ պարբերություններ:»,

- «6. Հոդվածների համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»:

Ավելին, օրինակի համար նշենք, որ վերոնշյալ օրենքի 43-րդ հոդվածի տեքստում ներքին հղումները կատարվում են տվյալ հոդվածի մասերին: Հետեւապես` Նախագծի 1-ին հոդվածի տեքստում օգտագործված «1-ին կետի» բառերն առաջարկվում է փոխարինել «1-ին մասի» բառերով:

III. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ վերը շարադրված նկատառումը վերաբերում է նաեւ դիտարկվողՆախագծի 1-ին հոդվածին: Հետեւապես` Նախագծի 1-ին հոդվածի տեքստում օգտագործված «31 կետից» եւ «32 կետ» բառերն առաջարկվում է համապատասխանաբար փոխարինել «31 մասից» եւ «32 մաս» բառերով:

Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայացված դիտողությունները եւ առաջարկությունները իրենց լրացուցիչ հաստատումն են ստացել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված եւ Հանրապետության նախագահի կողմից 2007 թվականի հունվարի 13-ին ստորագրված եւ սույն եզրակացությունը ներկայացնելու դրությամբ դեռեւս ուժի մեջ չմտած «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-35-Ն) համատեքստում:

V. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Վ. Գասպարյան

Ա. Երեմյան

Գ. Սաֆարյան

Ժ. Աբրահամյան