ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի(փաստաթղթային կոդ` Կ-1055-05.01.2007- ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

«ՀՀ Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Օրենքի նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին մասի ա), բ)եւ գ) կետերում թվարկված են այն պայմանները, որոնք պարտադիր են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Սակայն այդ հոդվածի ա) եւբ)կետերը միմյանցից բաժանվում են կետով, իսկ բ) եւ գ) կետերը «եւ» շաղկապով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի պահանջներին առավել համահունչ լինելու համար առաջարկում ենք տվյալ հոդվածի ա), բ) եւ գ) կետերը միմյանցից անջատել ստորակետներով:

2. Օրենքի նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում են անցումային դրույթներ, որը, սակայն «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու առումով հստակեցման կարիք ունի:


«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը լրացնել նոր 31 հոդվածով, որի 1-ին մասով սահմանվում է. «ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն … .»: Մինչդեռ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետը սահմանում է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է « … մինչեւ ՀՀ քաղաքացիությունն ընդունելն օտարերկրյա պետությունների զինված ուժերում պարտադիրզինվորական ծառայություն անցած քաղաքացին»: Մեր կարծիքով, պարտադիր զինվորական ծառայության ժամկետների առումով այս երկու հոդվածները համապատասխանեցման կարիք ունեն:

2. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացված 31- րդ հոդվածի 1-ին եւ 2-ին մասերի «զինվորական» բառից հետո առաջարկվում է ավելացնել «եւ այլընտրանքային» բառը:

Նույն հոդվածի 3-րդ մասում «զորահավաքներից եւ վարժական հավաքներից» բառերն առաջարկվում է փոխարինել «զորահավաքից եւ վարժական հավաքից» բառերով:

3. Օրենքի նախագծի առաջարկվող 31 հոդվածի 1-ին մասով նախատեսված է, թեոր դեպքերում է ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում պարտադիրզինվորական ծառայությունից, միաժանակ նշելով. « … բացառությամբ ՀՀ կառավարության կողմից սահմանված պետությունների»: Մեր կարծիքով այս դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 30.1-րդ հոդվածի 4-րդ մասին, ըստ որի` «երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են օրենքով» : Այդ դրույթը հակասում է նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին (« Միմիայն օրենքով պետք է սահմանվեն ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված հարցերը, այդ թվում` 1) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները … ») եւ նույն մասի 2-րդ պարբերության «օրենքով նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքների սահմանափակումների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններն ու կարգերն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում եւ սահմաններումկարող են սահմանվել օրենսդրական այլ ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ»:

Օրենքի նախագծով նախատեսված 31 հոդվածի բովանդակությունից կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշակի պետությունների ցանկի, այլ ոչ թե որեւէ կանոնի կամ կարգի:

«Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր է 3141 հոդվածով: Այդ հոդվածի սանկցիայում նախատեսված պատժամիջոցների եւ պատժաչափերի վերլուծությունը վկայում է , որ հանցագործությունը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին: Համեմատական իրավական վերլուծություն է իրականացվել ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխում ներառված այլ հանցագործությունների պատժամիջոցների եւ պատժաչափերի հետ: Արդյունքում պարզվել է, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնում արդեն գտնվելու կարգավիճակում պաշտոնական լիազորությունները չարաշահելը (308-րդ հոդվածի 1-ին մաս), պաշտոնական լիազորություններն անցնելը (309-րդ հոդվածի 1-ին մաս), կաշառք ստանալը (311-րդ հոդվածի 1-ին մաս) եւ այլ հոդվածներում նշված հանցագործություններկատարելու համար նախատեսված են ավելի մեղմ պատժամիջոցներ (առավելագույնը 4 տարի ժամկետով, առավելագույնը 5 տարի ժամկետով), քան առաջարկվում է նախատեսել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ներառված 314 1 հոդվածում: Մինչդեռ, այդ հոդվածի սուբյեկտ հանդիսանում է նաեւ այն անձը, ով դեռեւս պաշտոն չի զբաղեցնում եւ օժտված չէ որեւէ իշխանական գործառույթներով, այլ ընդամենը հավակնում է համապատասխան պաշտոն զբաղեցնելուն: Առաջարկվում է տարանջատել հավակնողին այն պաշտոնատար անձից, ով օրենքի համաձայն չէր կարող լինել նաեւ այլ պետության քաղաքացի: Որպես լուծման այլ տարբերակ առաջարկվում է քննարկել պատժաչափերի նվազագույն սահմանի նվազեցումը: Այդ դեպքում, մեր կարծիքով, կապահովվի դատական պրակտիկայում սուբյեկտային առումով հանցագործություն կատարած անձանց տարանջատումը, ինչպես նաեւ պատժամիջոցներն էապես չեն տարբերվի վերը թվարկված` հանրության համար իրենց վտանգավորության աստիճանով, ոչ պակաս վտանգավոր արարքներից:


«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Վարչական իրավախախատումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածում սահմանվում է. « Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու oրվանից ոչ ուշ, քան երկու ամuվա ընթացքում, իuկ շարունակվող եւ տեւող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու oրվանից երկու ամuվա ընթացքում, բացառությամբ uույն հոդվածով նախատեuված դեպքերի:

Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ այն կարճելու մաuին որոշում կայացվելու oրվանից ոչ ուշ, քան մեկ ամuվա ընթացքում»:

Այս կապակցությամբ հարց է ծագում, թե «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջարկվող հոդվածը ո՞ր տիպի իրավախախտում պետք է համարել` հասարակ, թե՞ տեւող: Եթե հասարակ, ապա տույժը նշանակելու վաղեմության ժամկետը կսկսվի պարտականությունը չկատարելու օրվանից եւ ավարտված կհամարվի օրենսգրքի 37-րդ հոդվածում նշված երկամսյա ժամկետը լրանալու դեպքում: Եթե դիտվի որպես տեւող զանցանք, ապա վաղեմության ժամկետը որոշելու կանոններսահմանված չեն: Այդ դեպքում, փաստորեն, վաղեմության որեւէ ժամկետ կիրառել հնարավոր չի լինի, ուստի զանցանք կատարած անձը ենթակա կլինի վարչական պատասխանատվության ցանկացած ժամանակ, երբ հայտնաբերվի իրավախախտումը:

Հարկ ենք համարում նշել, որ անգամ հանցանք կատարելու դեպքում, երբ հանցագործությունը դասվում է տեւող հանցագործությունների շարքին, սահմանված են քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքեր, որոնք կապվում են նաեւ վաղեմության ժամկետների լրանալու հետ:

Այս կապակցությամբ առաջարկվում է քննարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում տեւող եւ շարունակվող զանցանքների հասկացություններն ամրագրելու հարցը, ինչպես նաեւ օրենքի նախագծով առաջարկվող լրացման կապակցությամբ վաղեմության ժամկետին վերաբերող դիրքորոշում ամրագրելու հարցը:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ Ընտրական օրենսգրքում, որոնց մի մասն արդեն ներառված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 22.12.2006 թվականին ընդունված եւ 07.01.2007 թվականին ՀՀ Նախագահի կողմից վավերացված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես.

1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ՀՀ Ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին կետում «3-րդ հոդվածի» բառերը փոխարինել «4-րդ հոդվածի» բառերով, մինչդեռ«3-րդ հոդվածի» բառերն արդեն հանված են:

2. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի ա) եւ բ) կետերով առաջարկվում են Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետում «փախuտականի կարգավիճակ ունեցող կամ uահմանված կարգով տրված փախuտականի ընտանիքի վկայականում նշված`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ոնեցող օտարերկրյա քաղաքացիները եւ «Հայաստանի Հանրապետությունում փախստականի վկայական ունեցող» բառերով:

2007 թ. հունվարի 7-ի ՀՕ-1-Ն օրենքի 2- րդ հոդվածով արդեն փոփոխված է 1-ին կետի երկրորդ պարբերությունում «փախստականի կարգավիճակ ունեցող կամ սահմանված կարգով տրված փախստականի ընտանիքի վկայականում նշված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող» բառերով:

3. Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի բ) կետով առաջարկվում է օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ կետում «նաեւ էլեկտրոնային կրիչով» բառերը փոխարինել «ինչպես նաեւ սույն օրենսգրքի 55.1 հոդվածով սահմանված ընտրողների ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձեւաթղթերը» բառերով: »

2007 թ. հունվարի 7-ի ՀՕ-1-Ն օրենքի 8-րդ հոդվածով Օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ընտրողների վերջնական ցուցակները` ըստ տեղամասերի, եւ տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները` տպագրված երկու օրինակից (ընտրողների ցուցակների 1-ին օրինակը` կազմված մատյանի ձեւով, 2-րդ օրինակը` տեղամասային կենտրոնում փակցնելու համար), ինչպես նաեւ սույն օրենսգրքի 141 հոդվածով սահմանված ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձեւաթղթերը լիազոր մարմինը կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը քվեարկության օրվանից  2 օր առաջ տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:»

Ինչպես երեւում է2-րդ կետում «նաեւ էլեկտրոնային կրիչով» բառեր չկան:

4.Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվել է Օրենսգրքի 97-րդ հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ  4-րդ կետով՝

«4. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն:»:

2007թ. հուվարի 7-ի ՀՕ-1-Ն օրենքի 82-րդ հոդվածով Օրենսգրքի 97 հոդվածն արդեն լրացվել է հետեւյալ բովանդակությամբ  4-րդ կետով.

«4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար այն անձինք, որոնց նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները, Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու կարող են գրանցվել իրենց աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես վայր դնելու դեպքում, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց:»:

5. Օրենքի նախագծի 12-րդ հոդվածում առաջարկվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 117 հոդվածի 1-ին կետում, որն արդեն կատարված է:

 6.Նախագծի 13-րդ հոդվածով առաջարկվել է Օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ կետում «չորրորդ» բառը փոխարինել «հինգերորդ» բառով:

2007թ. հուվարի 7-ի ՀՕ-1-Ն օրենքի 96-րդ հոդվածով Օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ կետի «չորրորդ» բառն արդեն փոխարինվել է «վերջին» բառով:

Կատարողներ` Մ.Հակոբյան

Վ.Մխիթարյան

Ա. Սարգսյան