ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1056-05.01.2007-ՍԱ-010/0) վերաբերյալ

 

 

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «2002 թվականի մայիսի 7-ի, ՀՕ-334» բառերը շարադրել փակագծերում` «օրենքի» բառից հետո:

3. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում «մտնում» բառից հետո ավելացնել «պաշտոնական» բառը, իսկ «օրը» բառը փոխարինել «օրվանից» բառով:

 

 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ  

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կատարողներ` Ա. Դանիելյան

                             Ա. Գալստյան

                         Ա. Սարգսյան