ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մեղրի-Քաջարան շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1058-09.01.2007-ՖՎ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մեղրի-Քաջարան շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային արտոնություններ սահմանելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի Օրենսդրության վերլուծության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

2.Նախագծի 2 հոդվածի առաջին կետի 2-րդ նախադասությունը` «ավելացված» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «արժեքի» բառով:

3. Նախագծի 2 հոդվածի երկրորդ կետի2-րդ պարբերության «Սույն հոդվածով սահմանված» բառերըանհրաժեշտ է փոխարինել « Սույն հոդվածով նախատեսված» բառերով:

Նույն պարբերության «հաստատած» բառը անհրաժեշտ է փոխարինել «սահմանած » բառով, որը համահունչ կլինի Նախագծի 6 հոդվածին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Ս. Յուզբաշյան

Գ. Կիրակոսյան