ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1059-09.01.2007-ՖՎ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի հոդված 1-ում առաջարկվող փոփոխության արդյունքում ստացվող «թանկարժեք մետաղների ստանդարտացված (բանկային) ոսկու» արտահայտությունը անորոշ է եւ հստակեցման կարիք ունի: Այս կապակցությամբ նախագծի հոդված 1-ը առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվականի ՀՕ-118) 15-րդ հոդվածի 17-րդ կետի տասներորդ պարբերությունում «թանկարժեք մետաղների ստանդարտացված (բանկային)» արտահայտությունը հանել, «դրանցով» բառերը փոխարինել «դրանով» բառերով, իսկ «ձուլակտորների» բառը փոխարինել «ոսկու» բառերով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Գ. Կիրակոսյան

Վ. Մանուկյան