ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

(փաստաթղթային կոդ` Կ-1064-16.01.2007-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի տեքստից հանել «(բացառությամբ Երեւան քաղաքի)» բառերը, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածում արդեն իսկ ամրագրված է, որ. « … սահմանված լիազորությունները Երեւան քաղաքում իրականացնում է Երեւանի քաղաքապետը, …»:

3. Նախագծի 4-րդ հոդվածի «բառը» բառն առաջարկում ենք փոխարինել «բառով» կամ «թվով» բառով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ա. Գալստյան

Ք. Գեովշանյան