ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կուսակցությունների մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին » ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-1067-19.01.2007-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Կուսակցությունների մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի ն ախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին նախադասությունում ամրագրված է հետեւյալ դրույթը. «Որպեu խորհրդանշան եւ այլ խորհրդանիշներ չեն կարող գրանցվել նաեւ այն նշանները, որոնք` հակաuում են հաuարակության շահերին, մարդաuիրության եւ բարոյականության uկզբունքներին կամ անբարեխիղճ մրցակցության կանխման կանոններին (գործարար շրջանառության uովորույթներին) կամ անհարիր են ազգային եւ հոգեւոր արժեքներին:»: Այն հստակեցման կարիք ունի, քանի որ թվարկված են կուսակցությունների գրանցման համար արգելք հանդիսացող այնպիսի հիմքեր («մարդասիրության, բարոյականության սկզբունքներ կամ անբարեղիղճ մրցակցության կանխման կանոններ (գործարար շրջանառության սովորույթներ) կամազգային եւ հոգեւոր արժեքներ»), որոնք իրավահարաբերությունների զարգացման ներկա փուլում չեն կարող արգելքի հիմք հանդիսանալ որպես իրավական կատեգորիաներ: Դրանք կամ գոյություն չունեն (անբարեղիղճ մրցակցության կանխման կանոնները) կամ սահմանված չեն (գործարար շրջանառության սովորույթներ,ազգային հոգեւոր արժեքներ): Ուստի, այդպիսի հիմքերը կարող են տարընթերցման առիթ տալ եւ անհարկի խնդիրներ առաջացնել կուսակցությունների գրանցման հարցում:
2. Օրենքի նախագծի 15-րդ հոդվածը սահմանում է կուսակցության անդամի իրավունքներն ու պարտականությունները: Ոչ այդ հոդվածում, ոչ էլ որեւէ այլ դրույթում նախատեսված չէ միաժամանակ միայն մեկ կուսակցության անդամ լինելու եւ կուսակցության միայն մեկ ստորաբաժանումում հաշվառված լինելու սահմանափակում, ինչպես դա սահմանված է «Կուսակցությունների մասին»ՀՀ գործող օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում:
Առաջարկվում է քննարկել այդ պայմանները օրենքի նախագծում ներառելու հարցը:
3. Օրենքի նախագծի 24-րդ հոդվածը նախատեսում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից կուսակցություններին տրվող նվիրատվությունների սահմանափակումներ եւ արգելքներ: ՀՀ գործող օրենսդրությամբ, սակայն, որեւէ պատասխանատվություն չի նախատեսվում այդ իրավախախտումների համար:
Հնարավոր է դեպք, երբ որեւէ իրավաբանական կամ ֆիզիկական անձ ընտրություններից առաջ դիտավորյալ կերպով կատարի ավելի մեծ նվիրատվություն, քան նախատեսում է օրենքի նախագիծը, որը, օրինակ` կուսակցության գործունեության կասեցման հիմք կարող է հանդիսանալ: Առաջարկվում է քննարկել կուսակցությունների անօրինական ֆինանսավորումը որպես հանցագործություն դիտելու եւ ապօրինի նվիրաբերողի նկատմամբ պատասխանատվություն սահմանելու խնդիրը:
4. Օրենքի նախագծի 29-րդ հոդվածը սահմանում է կուսակցության գործունեության կասեցման հիմքերն ու պայմանները: Հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, թե կուսակցության գործունեության կասեցման մասին սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կուսակցությունը ինչ պարտավորություններ է ստանձնում, որի 2-րդ եւ 3-րդ կետերը վերաբերում են Ազգային ժողովում տվյալ կուսակցության խմբակցության կամ այլ խմբակցության մաս կազմող տվյալ կուսակցության պատգամավորների խմբակցությանանդամակցությանթյան դադարմանը:
Մեր կարծիքով ճիշտ կլիներ համապատասխան փոփոխություն կատարել նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀօրենքում:
5. Օրենքինախագծի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված է, որ սահմանադրական դատարանի` կուսակցության գործունեության կասեցմանմասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կուսակցությանն արգելվում է օրենքի նախագծի 24-րդ հոդվածով սահմանված նվիրատվությունների ընդունումը, ինչպես նաեւ, եթե նվիրատվությունը ստացվել է անանուն անձանցից ` այն պետք է փոխանցվի պետական բյուջե: Այս նույնդրույթն առկա է նաեւ օրենքի նախագծի 24-րդ հոդվածի 5-րդ մասում: Կրկնությունից խուսափելուեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածին ավելի համահունչ լինելու համար առաջարկում ենք օրենքի նախագծի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի վերջից հանել «, իսկ եթե նվիրատվությունը ստացվել է անանուն անձից` փոխանցվում է պետական բյուջե» նախադասությունը:
6. Օրենքի նախագծի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 3-րդ մասում, 6-րդ մասում եւ 32-րդ հոդվածում ներառված դրույթները վիճահարույց են ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու տեսանկյունից: Դրանց համահունչ դրույթներ սահմանված են եղել նաեւ «Կուսակցությունների մասին» ՀՀ գործող օրենքով, սակայն ՀՀ սահամանադրական դատարանի 2006թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ ճանաչվել են ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող եւ անվավեր:
7. Օրենքի նախագծի 33-րդ հոդվածով նախատեսվում են օրենքի ուժի մեջ մտնելու կանոնը, ինչպես նաեւ անցումային առանձին դրույթներ: Այդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի37-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերին համապատասխանեցնելու նպատակով առաջարկում ենք տեղափոխել օրենքի նախագծի 32-րդ հոդված, որը վերաբերում է հենց անցումային դրույթներին:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.
1. Օրենքի նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացնել նոր 189.9-րդ , 189.10-րդ եւ 169.17-րդ հոդվածներով, որը սակայն, համահունչ չէ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասին, որտեղ սահմանված է « . Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությունում, ՀայաuտանիՀանրապետության Uահմանադրության փոփոխություններում եւ Հայաuտանի Հանրապետության oրենքներում նորմերը ներկայացվում են հերթական համար ունեցող հոդվածների տեuքով: »:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Ա. Երեմյան
Կ. Հարությունյան
Մ. Հակոբյան