ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԱԶԳԱՅԻՆԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

փետրվարի 2007թ.

N --------------

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

պարոն Հ ՔՈԹԱՆՅԱՆԻՆ

ԶԵԿՈՒՑԱԳԻՐ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1098-14.02.2007-ՖՎ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Վազգեն Կարախանյանի, Համլետ Հարությունյանի, Գագիկ Մելիքյանի, Արմեն Աշոտյանի եւ Հերմինե Նաղդալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով 2007 թվականի փետրվարի 14 -ին պաշտոնական շրջանառության մեջ է դրվել «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովի 2007 թվականի փետրվարի 26-ի հերթական նիստի օրակարգում քննարկվել է երկրորդ ընթերցմամբ եւ առաջարկվել է դնել քվեարկության ամբողջությամբ ընդունելու համար, ուստի վերոհիշյալ նախագծի վերաբերյալ Վարչության կողմից եզրակացություն չի կարող ներկայացվել:

Խնդրում եմ Ձեր հանձնարարականը հիշյալի կապակցությամբ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                      Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ