ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
փետրվարի 2007թ.
N --------------
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
պարոն Հ ՔՈԹԱՆՅԱՆԻՆ
ԶԵԿՈՒՑԱԳԻՐ
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ- 1077 - 31.01 .200 7 -ՖՎ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով 2007 թվականի հունվարի 30-ին 012-495 թվակիր գրությամբ ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն օրենքի նախագիծը միավորվել է համանուն «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքրի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1068-23.01.2007-ՖՎ-010/0) հետ եւ ՀՀ Ազգային ժողովի 2007 թվականի փետրվարի 26-ի հերթական նիստի օրակարգում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է, ուստի վերոհիշյալ նախագծի վերաբերյալ Վարչության կողմից եզրակացություն չի կարող ներկայացվել:
Խնդրում եմ Ձեր հանձնարարականը հիշյալի կապակցությամբ:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ