ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԱԶԳԱՅԻՆԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ապրիլի 2007թ.
N --------------
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
պարոն Հ ՔՈԹԱՆՅԱՆԻՆ
ԶԵԿՈՒՑԱԳԻՐ
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-1117-14.03.2007-ՖՎ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով 2007 թվականի մարտ 1 3 -ին 012- 1363 թվակիր գրությամբՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ ը :
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ Ազգային ժողովի 2007 թվականի մարտի 19-ի հերթական նիստի օրակարգում քննարկվել եւ առաջին ընթերցմամբ ընդունվել է, ուստի վերոհիշյալ նախագծերի փաթեթի վերաբերյալ Վարչության կողմից եզրակացություն չի կարող ներկայացվել:
Խնդրում եմ Ձեր հանձնարարականը հիշյալի կապակցությամբ:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ