ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հայխնայբանկ»-ում ավանդադրված խնայողությունների վերականգնման եւ մարման մասին » ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-005-20.06.2007-ՖՎ-010/0 ) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված ««Հայխնայբանկ»-ում ավանդադրված խնայողությունների վերականգնման եւ մարման մասին » ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագծի 6-րդ հոդվածում «Խնայողությունների գծով պետական ներքին պարտքի» բառերն առաջարկում ենք փոխարինել «Խնայողական ավանդների» բառերով:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Գ. Կիրակոսյան