Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Թատերարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`  Պ-028-12.07.2007-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մհեր Շահգելդյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թատերարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Հայտնում ենք, որ 2005 թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ դրված նույնանուն եւ նույնաբովանդակ օրենքի նախագծի (Պ-733-02.11.2005-ԳԿ-010/0 փաստաթղթային կոդով) վերաբերյալ Վարչության կողմից 2005 թվականի նոյեմբերի 30-ին ներկայացվել է եզրակացություն:

Վերոհիշյալ եզրակացությունը կցվում է:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ա. Դանիելյան

Ա. Սարգսյան

Ա. Հարությունյան