ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Պ-032-19.07.2007-ՍԱ-010/0)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վ. Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) քննարկվել է ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ նկատառումները: Մասնավորապես.
1. Նախագծի 1-ին հոդվածի շարադրանքը, մասնավորապես առաջին նախադասությունը, անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համապատասխանաբար որի. «2. Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը (այսուհետ` ընդունման օր), թիվը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը:»
2. Ընդհանուր առմամբ, Նախագծի 1 հոդվածը հստակեցման կարիք ունի:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Ա.Գալստյան