Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-054-31.07.2007-ՍԱ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :
Ներկայացված Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
Հայտնում ենք, որ 2007 թվականի հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ դրված նույնանուն եւ նույնաբովանդակ օրենքի նախագծի (Կ-1162-05.06.2007-ՍԱ-010/0 փաստաթղթային կոդով) վերաբերյալ Վարչության կողմից 2007 թվականի հուլիսի 3-ին ներկայացվել է N 4 եզրակացություն, որտեղ նշված էր դիտողությունների եւ առաջարկությունների բացակայության մասին:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա. Դանիելյան (զեկուցող)
Ա. Հարությունյան