ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ
փոփոխություն կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագծի վերաբերյալ
(Փաստաթղթային կոդ`
Կ-059-31.07.2007-ՍԱ-010/0
)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
Ներկայացված Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող`
Հ.Իսրաելյան
Ա.Քոչարյան