ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ
կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքների
նախագծերի փաթեթի վերաբերյալ
(Փաստաթղթային կոդ`
Պ-060-31.07.2007-ՊԻ-010/0
)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հրանուշ Հակոբյանի, Կարեն Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
Ներկայացված Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Վ.Մանուկյան